Դիջիթեք 2021

Էսօրվա դիջիթեքը մեծ հիասթափություն էր։

1. Նախորդ տարիներին միշտ կազմակերպվում էր Մերգելյանում, ու հենց մտնում էի շենք, միանգամից հայտնվում էի միջոացառման մեջ։
Էս տարի տարել են համալիր։ Մտանք ներս, լիքը գովազդ ու ոչ մի տաղավար։ Ոչ մի ուղղություն ցույց տվող ցուցանակ։ Լավ ա ուշ էինք գնացել, դուրս էկողների հոսքից գուշակեցինք, թե ուր գնանք։

2. Ինձ համար շատ տհաճ երևույթ, որը ամեն տարի ավելի ա խորանում. այթի ընկերությունները թքած ունեն իրանց մայրենի ու նաև պետական լեզվի վրա։ Եթե որևէ ընկերության ստենդի վրա հայերեն տառ էիր տեսնում, արդեն մեծ ուրախություն էր։ Էքսպոն Հայաստանում ա, այցելուների ճնշող մեծամասնությունը՝ հայ։ Չգիտեմ։ Ինձ դա դուր չի գալիս։ Նույնիսկ տհաճ ա։

3. Ստենդերի ձևավորումը։ Մեծ մասամբ գրած ա ընկերության անունը, ու կողքը մի կարճ սլոգան (իհարկե անգլերենով)։ Ու սլոգանն էնքան ոչինչ չասող ա, որ եթե ընկերության անունը ծանոթ չի, դու ձև չունես հասկանաս, թե իրանք ինչով են զբաղվում։ Պտի հերթով բոլորին մոտենաս, հարցնես, թե ով են, ինչով են զբաղվում։ Համաձայնեք, որ դա էդքան էլ նորմալ չի։ Ասենք էդ պահին մեկին բացատրում ա, կեսից մյուսն ա գալիս, պտի սպասի, որ բացատրողն ազատվի, անցնի իրան։

Առանձին տաղավարներին անդրադառնալու ցանկություն չկա։

0 Shares:
Թողնել պատասխան
Ձեզ նաև դուր կգա