Վստահ եմ շատերդ զարմացել եք, երբ ամերիկյան ֆիլմերում ոստիկանը քաղաքացուց հարցնում է նրա ՀԾՀ-ն (номер социального страхования), նա միանգամից թելադրում ա։ Ու միշտ զարմացել ենք, որ մարդիկ դա անգիր հիշում են։ Մարդիկ իրանց անձնագրի թվերը չեն հիշում, էն դեպքում, որ դա կարծես ավելի շատ են օգտագործում։
Բայց կամաց կամաց մեր կյանքում էլ ՀԾՀ կիրառման ոլորտներն ավելանում են, ու շուտով մենք էլ են սկսելու դա հաճախակի թելադրել, ու լավ կլինի դա հիշենք։
Միանգամից ասեմ, որ ՀԾՀ-ն հիշելն ավելի հեշտ ա, քան անձնագրինը, որտև ընտեղ կա որոշակի տրամաբանություն 😉

ՀծՀ-ն, նույն ինքը Հանրային Ծառայությունների Համարանիշը կազմված է 10 թվանշաններից։
Ու դրանցից առաջին 6-ը հիշելու կարիք չկա, որովհետև դրանք ձեր ծննդյան տարեթիվն են, մի փոքրիկ փոփոխությամբ։
Եթե դուք արական սեռի ներկայացուցիչ եք, ապա առաջին թվանշանին գումարեք 1։
Իսկ իգական սեռի դեպքում՝ 5։
Եթե դուք ծնվել եք մինչև 2000 թվականը, ամիսը մնում ա, ոնց կա, երկու նիշով։ Բայց միայն հունիսի դեպքում գրվում ա 14։
Եթե դուք ծնվել եք 2000 թվականից հետո, ամսին գումարվում ա 20։ Բայց միայն հունիսի դեպքում գրվում ա 34։
Օրինակ՝ ես ծնվել եմ 1978 թվականի ապրիլի 22-ին։ Այսինքն իմ ծննդյան օրն է 220478։ ՀԾՀ կոդի առաջին թվերը կլինեն (2+1)20478, կամ 320478։ Ինչն էլ տեսնում եք նկարում։
Այլ օրինակ՝ 16․06․2001 ծնված իգական սեռի քաղաքացու ՀԾՀ կդառնա (1+5)6(34)01, այսինքն 663401։ Այստեղ 5 գումարվում է սեռի համար, հունիսն էլ 2000թվից հետո դառնում է 34։
Մնում է հիշել վերջին 4 թվանշանները։ Դրանք օրինաչափություն չունեն։
Բայց կարծում եմ կհամաձայնեք, որ 4 թվանշան հիշելն արդեն մեծ բարդություն չի 😉
Դրանք կարելի է այլ, ձեր կյանքում նշանակալի իրադարձությունների հետ կապել, ու այդպես հիշել։
Փոքրիկ հավելում հունիս ամսվա մասին
Սոցքարտի ներդրման տարիներին բազմաթիվ խավարամիտ, սնահավատ մարդիկ այդ պրոցեսը կապում էին սատանայի թվի հետ, ու խիստ վախենում էին, որ իրանց ՀԾՀ թվի մեջ կլինի 666 համադրությունը։
Պատկերացրեք, թե ինչ կլիներ մարդու ՀԾՀ, եթե նա ծնվել է 66 թվականի հունիսի 15-ին։
250666 (արական սեռի դեպքում)։ Ամենայն հավանականությամբ հենց այս 666 համադրությունից խուսափելու համար որոշվել է ամիսը բնութագրող 06 թիվը փոխարինել 14-ով։ (2000-ից հետո՝ 34-ով)։
Կարող ենք փաստել, որ պետությունը պարտվեց սնահավատներին ։)