Վերջերս Յուքոմի ու Ռոստելեկոմի հետ երկար շփվելուց հետո հասկացա, թե ես խի չեմ կարում նորմալ կապ ստանամ։
Որտև մարդիկ քաքից օգտվում ու դա անվանում լավ կապ։
Խոսեմ կոնկրետ օրինակներով։
1 տարվա պայմանագիր՝ ամեն տարի
Մի 15 20 տարի շարունակ արդեն սովորել էինք, որ պրովայդերները ինտերնետը լավ գներով միացնելու համար առաջին տարվա պարտադիր պայմանագիր էին պահանջում։ Ու դա տրամաբանական բացատրություն ուներ. ընկերությունը ծախս էր, անում, ինտերները հասցնում էր քո տուն, ու ուզում էր վստահ լինել, որ մի ամիս հետո չես ասի, դե եկեք հավաքեք ձեր կաբելները։
Իսկ հիմա Ռոսն ու Յուքոմը ամեն տարի պայմանագրի վերակնքում են պահանջում, եթե ուզում ես ՆՈՐՄԱԼ արագությամբ ինտերնետ։
Եթե դուք վստահ եք, որ նորմալ կապ եք տալիս, խի՞ եք ամեն տարի պարտադրում վերակնքել էդ տարվա պայմանագիրը։
Իսկ եթե կապը էնքան վատն ա, որ դրանով եք մարդուն փրրձում ձեզ մոտ պահեք, ուրեմն շատ լավ հասկանում եք, որ ձեր կապից հրաժարվելը լրիվ նորմալ ա, օրինաչափ ա, ու մի բան էլ դուք պտի վճարեք բաժանորդներին, էդքան ժամանակ ձեր վատ կապից օգտվելու համար։
Կամ եթե մարդը վարձով էր ապրում, ու հիմա ստիպված ա տեղափոխվել։ Նոր բնակարանի ծախսերն իրան քիչ ա, մի հատ էլ պտի ասենք Ռոստելեկոմին պայմանագրի վաղաժամ խզման գումար վճարի։ Ի՞նչ տրամաբանությամբ։
Անպետք ծառայություններ
Ինտերնետի փոխարեն սկսել են դեմ տալ փաթեթներ։ Ես ունեմ և բջջային կապ, և TV։ Բայց եթե ուզում ես տանն ինտերնետ ունենալ, յուքոմն ու թիմն ասում են պարտադիր պտի նաև բջջային քարտ վերցնես ու TV։
Այսինքն ես պտի վճարեմ նաև էն ծառայությունների համար, որոնցից չեմ պատրաստվում օգտվել։
Ես շատ վաղուց IPTV եմ առնում ամիսը 1$-ով, ստանում եմ 4000 ալիք, ու ամեն անգամ երբ հերթական ֆուտբոլային խաղի ժամանակ յուքոմի բաժանորդները կատաղում էին, թե խի չեն կարում նայեն, ես բացում ես սպորտային ալիքների հսկայական ցանկը, համոզվում, որ ես դա կարամ նայեմ, եթե ուզեմ, ու անցնում առաջ։
Անհրաժեշտ ծառայութունների անհասանելիություն
Ես միշտ օգտվել եմ օղորմածիկ բիլայնի կապից (ու դա ոչ մի ընդհանուր բան չունի ներկայիս Team-ի հետ), ու միշտ ունեցել եմ ստատիկ IP հասցե ու ինձ հասանելի ռաութեր։
Ասենք Wifi-իս անունն ու գաղտնաբառը փոխելու համար պրովայդերին զանգելու տխմար երևույթը ինձ միշտ անհասկանալի ա եղել։
Էսօր ինձ զանգել են Յուքոմից, ու ներքին կարգով առաջարկել միացնել մի տարիֆը, առանց պայմանագրի վաղաժամ դադարեցման տույժի։ Կարծեմ խոսում էինք 250մբ կապի մասին, ու երբ հարցրի ստատիկ IP-ի գնի մասին (սա Բիլայնում ասում էին 500դրամ, բայց արդեն մի 15 տարի ա օգտվում եմ անվճար), պարզվեց, որ եթե ես ցանցը միացնեմ իրանց սարքի էն պորտից, որի վրա կոնֆիգ են անելու ստատիկ IP-ն (լրացուցից 1000 դրամով), ես կունենամ միայն 50մբ ինտերնետ։
Մի հարցրեք ինձ սրա տրամաբանությունը, պարզապես իմացեք, որ եթե դուք ֆիզանձով տանը քաշեք ինտերնետ յուքոմից, 50մբ-ից ավել չեք ստանալու։
Ռոսը բացի էն, որ առանց պայմանագրի օգտվելու դեպքում միշտ տալու ա 4 անգամ ցածր արագությամբ ինտերնետ, նաև երբեք ձեզ հնարավորություն չի տալու ինքնուրույն կարգավորել ձեր տանը դրված ռաութերը։
Երբ օֆիսս դեռ Չարենցի վրա են, որոշ ժամանակ օգտվել եմ Ռոսի կապից ու միայն անձնական կապերիս ու ուլտիմատումներիս շնորհիվ հասել էի նրան, որ ռաութերի կոդը տվել էին։
Ֆիզանձամբ դեպքում դա անհամեմատ ավելի դժվար ա ու, ինչպես ցույց ա տալիս պրակտիկան, ժամանակավոր։ Ցանկացած պահին կարող ա պարզեք, որ էլ չեք կարողանում մտնեք։
Ես հասկանում եմ, որ էս ամեն ինչը շատ քիչ մարդկանց ա պետք, ու մեծամասնությունը ոչ էլ խորանում ա։ Բայց քանի որ էս բոլոր խնդիրները նոր են, ու նախկինում պրովայդները շատ ավելի ադեկվատ էին աշխատում, ես չեմ կարում համակերպվեն էս փոփոխությունների հետ։
Փոփոխությունները պիտի դրական լինեն։ Իսկ հիմա դրական ա ՄԻԱՅՆ արագության աճը։
Նախկինում կարայիր բնակարանում ֆիզանձով ինտերնետ քաշեիր, որ (Եսայան եղբայրներից բացի) ոչ մեկին հետաքրիր չէր, որ ընտեղ օֆիս ա։
Պրովայդերն իրա կապի տերն էր, ու ըտեղ կատարվողն իրան չէր վերաբերում։
Իսկ հիմա, եթե օֆիս ա, արի նույն ծառայությունների համար վճարի մի քանի անգամ ավել։
Քանի օր շատերը չեն պատկերացնում էս գները, կոնկրետ օրինակով ցույց տամ։
Յուքոմի ինտերնետը (ներառյալ կողքի անիմաստ ծառայությունները) ֆիզանձանց համար

Սա կորպորատիվ, ոչ մեկ ընկերությունների համար գները։ Ուշադրություն դարձրեք վերջին տողին ։)

Որ համեմատենք 250մբի հետ, ստացվում ա որ 3 անգամ ավել վճարելով դուք ստանում եք մոտ 3 անգամ ցածր արագություն։
Այսինքն կորպոտատիվ ինտերնետը 10 անգամ ավելի թանկ ա։ Կարող ա թվալ, թե սա գոնե կորպարատիվ սպասարկում ա ենթադրում, բայց դա միայն թվում ա 😀
Տեխ. սպասարկման կորպորատիվ բաժինը սենց մանր բաժանորդներով չի զբաղվում 😀
Ու սա բոլոր մեծ պրովայդերների մոտ ա։
Ի՞նչ եք ստանում դուք 10 անգամ ավել վճարելո՞վ։ Նույնը, ինչ ֆիզանձը, 10 անգամ էժան։ Բացարձակ ոչ մի առավելություն չկա էս գնի մեր ներառված։
Հիմնականում անդրադարձել եմ Ռոստելեկոմին ու Յուքոմին, որտև էս պահին տան ինտերնետի որոնումների մեջ եմ։ Էս պահին Բիլայնի հին տարիֆ ա՝ 6500 դրամով 100մբ, ներառյալ ստատիկ IP-ն։ Team-ը դեռ հասանելի չի։
Օֆիսում էլ Team-ը կա, բայց քանի որ արդեն Եսայան եղբայներինն ա, չեմ կարա ֆիզանձով միացնեմ։ Իսկ իրանց ներկայիս գներով չեմ էլ պատրաստվում 😀
Կարճ ասած, պրովայդերների շուկան քաք վիճակում ա, բայց քանի դեռ մարդիկ դրան կակա են ասում, ավելի լավը դառնալու ոչ մի ակնկալիք չկա։
Դրա համար ասի մարդկանց հիշեցնեմ, թե ինչից ինչի ենք հասել, գոնե հասկանան, որ սա նորմալ չի, բալքի ընտրություն անելուց ավելի ուշադիր լինեն, որ հերթական եզությունն առաջ բերող պրովայդերներից հրաժարվեն, որ նրանք ավելի չլկտիանան։