Հեռախոսային խարդախությունների տեսակները

Վերջին տարիներին Հայաստան ռուսաստանցիների մեծ ներհոսքը իր հետ բերեց նաև իրանց երկրում վաղուց գործող, գումարի շորթման տարբեր սխեմաներ։

Ռուսաստանում դրանք տարիներ շարունակ արդյունավետ գործում են, ու տրամաբանական ա, որ ինչ որ փուլում սկսվելու էր նաև մեզ մոտ։ Ու քանի որ ես հիմնականում հետևում եմ իրանց մոտ կատարվողին (ամեն անգամ զարմանալով, թե ոնց կարելի ա տենց բանին խաբնվել), բայց փաստը մնում ա փաստ՝ շատ հեշտ էլ խաբնվում են, էդ պատճառով էլ որոշեցի հերթով անդրադառնամ իմ իմացած տեսակներին։

Սկսենք էն մեկից, որը շատ վաղուց մեզ մոտ գործում ա։

List.am-ի կեղծ գնորդները

Զարմանալի ա, բայց մինչև հիմա Հայաստանում կան մարդիկ, որ էս խարդախությունից տեղյակ չեն։

Զոհը լիստում հայտարարություն ա տեղադրում ինչ որ ապրանքի վաճառքի մասին։ Սա հիմնականում վերաբերում ա անհատներին, քանի որ նրանք ավելի հեշտ են խաբվում։

Հայտարարության մեջ նշված համարով նրանց գրում են Whatsapp-ով, ընդ որում հայտարարության մեջ հայերենով նշված ապրանքի անունը հենց հայերենով էլ թողնում են, ու մնացած ռուսերենով ասում, որ ուզում են դա գնել, բայց քանի որ իրենք այլ քաղաքում են, առաջարկում են վճարել համ ապրանքի համար (առանց նույնիսկ փորձելու գնի համար սակարկել), համ առաքիչի համար։ Ու որ իրենք արդեն փողը փոխանցել են ինչ որ կայքով, ապրանքի տիրոջը մնում ա միայն լրացնել քարտի տվյալներն ու ստանալ էդ փողը։ Սա շատ կարևոր քայլ ա։ Նենց են ներկայացնում, որ եթե դու էդ տարբերակով չհամաձայնես, իրանց փողը կորում ա։

Արդեն պարզ ա, որ փողը «ստանալու» համար ուղարկված հղումը կեղծ ա (թեև պարունակում ա հայկական ընկերությունների անուն, հիմնականում haypost), քարտի տվյալները լրացնելուց հետո SMS-ով ստացված կոդի համար էլ առանձին դաշտ ա հատկացված, և դուք էդ բոլոր տվյալները լրացնելով զրկվում եք քարտի վրա եղած ամբողջ գումարից։

Ի դեպ, կայքը բավականին որակով են սարքում։

Եթե ձեր քարտին փող պիտի փոխանցեն, դրա համար տվեք ՄԻԱՅՆ քարտի դիմացի 16 թվերը։
էդ թվերը գաղտնի չեն, կարաք ինտերնետում էլ բաց դնեք։ Ձեր անուն ազգանունն էլ կարաք տաք։

Մնացած ինֆոն եթե ուզում են, ուրեմն ձեզանից փողը տանում են, ոչ թե տալիս։

Թեև սա հիմնականում ռուսերենով ա արվում, բայց հաշվի առնելով, որ համ ռուսներն են ինտենսիվ հայերեն սովորում, համ էլ AI-ներն են սկսել հիանալի հայերեն խոսել, լեզվի գործոնն անտեսեք, ու երբեք չմտածեք, որ եթե հայերեն են գրում, ուրեմն չեն խաբի։

SMS-ներով ստացված հղումները

Խարդախության էս տեսակը հիմնված ա էն փաստի վրա, որ մեր հայփոստը շատ վատ ա աշխատում 😂

SMS եք ստանում, իբր դրսից առաքանի եք ստացել, բայց ձեր հասցեն թերի ա, ու անհրաժեշտ ա անցնել հղումով, լրացնել ՃԻՇՏ տվյալները։

Էս մեկը DHL-ից ա 😂

Չգիտեմ ինչու նամակը հիմնակում գալիս ա ոչ թե Haypost-ի, այլ ինչ որ երևակայական Armenia Post-ի անունից, լրիվ անկապ, ոչ հայկական համարից, լրիվ անկապ հղումով, բայց մեկ ա, մարդիկ բացում են հղումը, լրացնում իրանց տվյալները, հետո քարտի տվյալները, հետո էլ զարմանում, որ քարտի փողերը կորել են։

Միշտ, ցանկացած հղում բացելիս նայեք URL-ը, նոր բացեք։ Հասցեի մեջ haypost գրած լինելը ու haypost.am-ը տարբեր բաներ են։

Փորձեմ բացատրել էս հղումների տարբերելու սկզբունքը։

Ցանկացած դոմեյն (կայքի անուն) ունի էս կառուցվածք՝ [անուն].[TLD]։

Անունը հենց կայքի անունն ա, կարա լինի ինչ ուզի, իսկ TLD-ն (Top level domain, բարձրագույն մակարդակի դոմեյն) խիստ որոշակի տիպ։

օրինակ՝ artak.am-ում artak-ը իմ կայքի անունն ա, իսկ am-ը հայկական դոմեյնները բնութագրող տիպը։

haypost.am.givemeyourmoney.ru-ի դեպքում կայքի ա անունը givemeyourmoney ա, TLD-ն ru ա, իսկ դիմացի գրածը ենթադոմեյն ա, որտեղ դոմեյնի տերն ինչ ուզի կգրի։

Դոմեյնի հասցեից հետո նույնիսկ կարող են գրել ինչ ուզեն։ Օրինակ՝ givemeyourmoney.hy.post/haypost.am

Դուք պիտի ուշադրություն դարձենք հենց գլխավոր դոմեյնին ու TLD-ին։ Նշածս օրինակներում դրանք համապատասխան գույներով նշել եմ։ Եթե ինչ որ բան չհասկացած, գրեք ինձ տելեգրամում, կփորձեմ ազատ ժամանակ ավելի պարզ բացատրել։

Ինքներդ ձեզ ստուգելու համար փորձեք էս հասցեում գտնել հիմնական դոմեյնը ։)

«Мама, я сбила человека»

Խարդախության էս տարբերակը վերջին օրերին ա տարածվել։ Տան քաղաքային հեռախոսահամարին զանգ ա գալիս, ու աղիողորդ լացող աղջիկը կցկտուր բառերով հաղորդում ա «ծնողներին», այսինքն տան բնակիչներին, որ վթարվել ա, ու կամ ինքն ա շատ վատ վիճակում, կամ ինքն ա ինչ որ մեկին վիրավորել, կամ սպանել։ Հետո հեռախոսը փոխանցում ա «բուժքրոջը» կամ «ոստիկանին», որոնք էլ բացատրում են, որ «կարանք մի բան անեն 😉, ձեր աղջիկը չդատվի, բայց պտի լավ փող տաք»։

Շեշտը դրված ա էմոցիոնալ սուր վիճակի վրա, երբ զանգին պատասխանողը կարկամում ա, ու փոխանակ անջատի, ու հետ զանգի զավակին, շարունակում ա նրանց ստերը լսել։

Ինչ որ փուլում «առաքիչը» գալիս, տանից փողերը կանխիկով տանում ա։

Հայաստանի ոստիկանությունն արդեն հայտարարություն տարածեց, որ բազմաթիվ նման դեպքեր են արձանագրվել, մարդիկ էլ լիքը փող են կորցրել։

Պարզ ա, որ հիմնականում հավատում են էն ծնողները, որոնք Հայաստանից դուրս զավակ ունեն, բայց դա հիմա էնքան տարածված բան ա, որ բոլորն էլ կարան սրա զոհը դառնան։

Զգուշացրեք ձեր հարազատներին, տարեց ծանոթ, բարեկամներին, որ սառնասրտություն պահպանեն ու ցանկացած ոչ հասարակ զանգի դեպքում անջատեն, հետ զանգեն։

Whatsapp/Telegram-ով աշխատանքի հրավեր

Սա էլ պարբերաբան կրկնվող խաբեության տեսակ ա, երբ ձեզ տելեգրամով կամ Whatsapp-ով ինչ որ աշխատանքի շատ գրավիչ առաջարկ են անում։

Ասենք օրը 13000 դրամից մինչև 785.000 դրամ։

Մարդիկ շատ լավ հասկացել են, որ եթե միանգամից մեծ թիվ ասեն, բոլորը կհասկանան, որ գցոցի ա։ Իսկ էն դեմից հնչող 2000 դրամը մարդկանց զգոնությունը թուլացնում ա։

Բացատրում են, որ շատ հեշտ գործ ա լինելու, բայց հենց դուք եք պետք, որտև հայերենի մասնագետ ա պետք։

Մի սիմվոլիկ տեստ կտան անեք, որի համար ձեր «կվարձատրեն» ։)

Այ էս վարձատրության փուլում ա, որ ձեզանից ուզում են քեզ բանկային քարտի տվյալները ։)

Հուսով եմ արդեն հիշում եք, թե որ տվյալներն ա թույլատրվում տալ, որը՝ չէ։

Ի դեպ, քարտի տվյալներ տալ ասելով նկատի ունեմ ոչ միայն իրանց գրել, այլ անկապ, իրանց ուղարկած կայքերում լրացնել։ Եթե ձեզ են փոխանցելու, կանոնը նույնն ա, միայն քարտի համարը հերիք ա, որ ձեզ փող փոխանցեն։

Ի դեպ նույն շարքից էն նաև էս կարգի «շահումները»

Զանգ բանկի անվտանգության բաժնից

Փաստորեն սա արդեն մեզ մոտ էլ կա, թեև մեծ աղմուկ չի բարձրացել դեռ։

Ձեզ զանգում են «բանկից», և տեղեկացնում, որ քարտի վրա կասկածելի գործարք են նկատել։ Ինչ որ մեկը կոտրել ա ձեր բանկային հաշիվն ու փորձում ա ամբողջ գումարը գողանալ։ Ու որպեսզի նա չկարողանա դա անել, անհրաժեշտ ա էդ գումարը փոխանցել այլ, հատուկ ձեզ համար բացված պահուստային հաշվի։

Հանցագործներ շատ լավ պատրաստված են, ու վախ ներշնչելով զոհին ստիպում են, որ ամբողջ ընթացքում հեռախոսը ձեռքից չդնի, որովհետև «իրենք էդ պահին վերահսկում են ամբողջ պրոցեսն, ու շատ արագ է պետք անել, քանի փողերը չեն կորել»։

Հաճախ մարդկանց նման կերպ ստիպել են վարկեր վերցնել, մեքենան ու անշարժ գույքը վաճառել, ու ամբողջ գումարը փոխանցել հանցագործներին։

Վերջին օրերին նման դեպքերից առավել հայտնի դարձավ Ռուսաստանի երբեմնի հարգված երգչուհի Լարիսա Դոլինայի դեպքն, ում զրկել էին ոչ միայն բանկային կուտակումներից, այլ նաև շատ թանկ բնակարանից ։)

Էս դեպքում խորհուրդը նույնն ա, ինչ նախորդի դեպքում։ Անջատել, ու հետ զանգել։ Իհարկե ոչ թե ձեզ զանգողին, այլ բանկի կայքում նշված համարին։

Բանկից, հարազատից կամ բջջային օպերատորից ստացված խիստ կարևոր զանգերի դեպքում անպայման անջատեք, ու ինքներդ հետ զանգեք ձեր հարազատին, բանկ կամ ձեր բջջային օպերատորին։

Գումար՝ բանկին գնահատելու համար (նոր)

Զանգ եք ստանում «բանկի մարկետինգի բաժնից», ու ձեզ առաջարկում են բանկի մասին կարծիք գրել ինչ որ կայքերում, ու դրա համար խոստանում են ձեզ վարձատրել։ Հենց գալիս ա փողը տալու ժամանակը, պարզվում ա ձեր քարտի սաղ տվյալները պտի տաք, առանց դրանց իրենց բանկը չի կարում գումար փոխանցի 😀

Էս տարբերակը շատ նման ա էն WhatsApp-Telegram-ով գցոցիներին, բայց քանի որ առաջարկությունը գալիս ա «բանկից», մարդկանց ավելի վստահելի ա թվում։

Ամենակարևոր խորհուրդը վերևում գրել եմ, էլի կրկնեմ։
Երբեք SMS-ով եկած կոդերը կողմնակի մարդկանց չի թելադրեք, իսկ եթե ինչ որ կայքում պիտի ներմուծեք, շատ ուշադիր ստուգեք, ու համոզվեք, որ ճիշտ կայքում եք ներմուծում (URL-ի մասը մի անգամ էլ կարդացեք)։

Լավ տեխնիկա՝ էժան գներով

էս մեկը հենց հեռախոսային խարդախություն չի, բայց էլի իմացեք։

Խարդախությունը սկսվում ա նրանից, որ դուք հայտարարությունների էջում տեսնում եք հիանալի սմարթֆոն, լրիվ նոր, ու շուկայականից 20-30% էժան։ Գրվում եք ծախողի հետ, պարզվում ա իրան նվիրել են, իրան էլ էս պահին փող ա պետք, սկի տուփը բացած չի, լրիվ նոր տալիս ա։

Առնում եք, ուրախ օգտվում, մեկ էլ մի քանի օրից սենց բան ա գրվում էկրանին։

Ու հեռախոսը բլոկ ա ընկնում ։)

Ռուսաստանում գործում ա տեխնիկայի վաճառքի սենց «ապառիկ» տարբերակ, երբ տեխնիկան ներքին պաշտպանության գործիքներ ունի, ու հերթական վճարն ուշացնելու դեպքում բլոկ ա ընկնում։ Նման բան ունի նաև Յանդեքսը, ու սենց բաժանորդագրությամբ ծախում ա իրանց ստանցիաները։

Փաստացի մարդիկ սմարթֆոնն առնում են «ապառիկ», ծախում ձեզ որպես լրիվ նոր, բայց պարզվում ա, որ հետագա վճարները ձեր վրա են, եթե չեք ուզում զրկվել հեռախոսից։

Հիշեցնեմ, որ հիմիկվա սմարթֆոնները բավականին լավ պաշտպանություն ունեն, ու հենց դրա համար էլ արխային սենց ծախում են, հիանալի հասկանալով, որ կարան ցանկացած պահին բլոկեն ։)

Հայաստանում սենց «ապառիկ» չկա, բայց Ռուսաստանից հանգիստ կարան բերեն, ծախեն։ Միակ խորհուրդս, որ լավ տեխնիկան միայն իմացած, վստահելի տեղից առնեք։


Էսօր էսքան տարբերակները հիշեցի, եթե էլի բաներ հիշեք, որ բաց եմ թողել, գրեք տելեգրամիս, ավելացնեմ։

Ուշադիր եղեք, ու զգուշացրեք ձեր հարազատներին, ծանոթներին, բարեկամներին։

Կարաք նաև հետևեք իմ տելեգրամյան ալիքին՝ https://t.me/ArtakGaboyan

0 Shares:
Թողնել պատասխան
Ձեզ նաև դուր կգա

Ոստիկանությունն արգելում է էլեկտրական հեծանիվները վարել բնակավայրերից դուրս 😲

Դիտումներ՝ 259 Էս մի երկու ամիս ա ոստիկանությունը օրենքի նախագիծ էր մշակում, որ կարգավորեր սամակատների, մոպեդների երթևեկությունը։ Էն,…
Կարդալ ավելին

Արշավ դեպի Դսեղ, կամ ինչու պետք չի օգտվել Տա Թև Տուր ընկերության ծառայություններից

Դիտումներ՝ 363 Պատմեմ մեր երեկվա դպրոցական արշավի մասին ։) Նոր դպրոցում Կորյունի դասարանցիների առաջին արշավն էր։Վերան, որպես դասարանի…
Կարդալ ավելին

Տրանսպորտային խնդիրը Երևանում

Դիտումներ՝ 487 Էսօր առավոտ Հանրային Հեռուստաընկերությունից զանգեցին, խնդրեցին արտահայտվել Երևանի քաղաքապետարանի հերթական «հանճարեղ» որոշման մասին։ Քաղաքապետարանը որոշել ա…
Կարդալ ավելին