Հակագիտական առասպելներ

antivax

Մարդկությունն արդեն 250 տարի ա որպես տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոց կիրառում ա պատվաստումը։
Ու արդեն մի 100 տարի կլինի, որ տարբեր մարդիկ, որոնց մեծ մասը հենց էդ պատվաստումների շնորհիվ են ողջ մնացել, հակապատվաստումային շարժումների ակտիվ անդամներ են։

Էդ «պայքարի» ընթացքում նրանք երբեմն դիմում են շատ աբսուրդ «փաստարկների», որոնք թեև արագ հերքվում են, բայց շատ մարդիկ առասեպլների պես շարունակում են դրանք իրար պատմել, ու անկեղծորեն հավատալ։

Վերջերս մի քանի անգամ էս երկու դեպքերի մասին պատմել եմ, որոշեցի ստեղ էլ գրեմ։

Պատվաստումը հանգեցնում է աուտիզմի

Էս առասպելը սկիզբ ա առնում 1999 թվականին, երբ անգլիացի մի «գիտնական» (էդ պահին առանց չակերտների էր) Էդրյու Ուեյքֆիլդը անվանի գիտական ամսագրում հոդված է հրապարակում, որում պնդում է, որ կարմրուկ հիվանդության պատվաստանյութը երեխաների մոտ առաջացնում է աուտիզմ։

Հաջորդ տարիների ընթացքում կամաց-կամաց դրան հավատացողները շատացան, մինչև էն պահը երբ այլ գիտնականներ որոշեցին վերլուծել նրա գիտական աշխատանքը։

Եթե կարճ, ապա ապացուցվեց, որ Էդրյու Ուեյքֆիլդը համ էդ «հետազոտության» համար վճարվել ա հակապատվաստումային շարժումների կողմից, համ էլ հետազոտման համար երեխաներին ընտրել ա «գիտնականի» փաստաբանը, հենց աուտիկ երեխաների միջից։

Նույն հաջողությամբ նրանք կարող էին «ապացուցել», որ ջուր խմելուց ա աուտիզմ առաջանում։

Ուեյքֆիլդը զրվեց գիտնականի կոչումից, նրա հոդվածը հետ կանչեցին, բայց էդ էշությանը հավատացողները մինչև հիմա լիքն են։ Ընդ որում, եթե հոդվածը վերաբերում էր կոնկրետ կարմրուկի պատվաստանյութին, ապա հիմա էդ հիմարությունը կրկնողները դա ասում են բոլոր պատվաստանյութերի մասին 😀

Հղում

ԳՄՕ-ն քաղցկեղ ա առաջանում

Էս մի առասպելը պատվաստանյութերի մասին չի, բայց էնքան լավն ա, որ որոշեցի ստեղ պատմեմ։

Հերթական «գիտնականը» երկար տարիներ պնդում ա , որ ԳՄՕ-ները խիստ վտանգավոր են։ Սկզբից նա պարզապես ԳՄՕ արտադրող ընկերությունների հրապարական թվերը սեփական հայեցողությամբ ա վերլուծում, ու «բացահայտումներ անում»։

Հետո 2012-ին վերջապես սեփական հետազոտությունը հրապարակում, որտեղ պարզվում ա, որ առնետներին ԳՄՕ կեր տալու դեպքում, մոտ կեսի մոտ քաղցկեղ ա առաջացել։

Սա իհարկե սենսացիոն արդյունք էր, բայց …

Պարզվում ա, որ էս «խելոքը» մի քանի էշություն ա արել, որոնցից ամենախնդալուն էն ա, որ հետազոտության համար օգտագործել ա առնետների նենց տեսակ, որոնք հենց քաղցկեղն ուսումնասիրելու համար են ստեղվել։

Այլ կերպ ասա, դրանց կողքը փռշտաս, կարա քաղցկեղ առաջանա 😊

Իսկ հիմա փորձեք գուշակել, թե ԳՄՕ-ների դեմ պայքարողներն ինչքան են կրկնում նույն հիմարությունը, իհարկե առանց որևէ հիմավորման։

Հղում

Հայաստանի Աստրա Զենեկան եվրոպականից տարբերվում ա

Էս մեկը մեր առօրյայից ա, որոշեցի գրեմ։

Պատվաստումների առաջին փուլում, երբ դրա մասին ինֆորմացիան պետք է գրանցվել Armed համակարգում, ոնց որ թե գրանցման ինչ որ խնդիր ա եղել, ու էդ գրանցումները եվրոպական բազաներում չէր երևում (սա իմ ենթադրությունն ա)։

Այսինքն դու ստեղ պատվաստվում էիր, գնում Եվրոպա, ընտեղ ասում էին «դու պատվաստված չես», ու ստիպում էին տեստ հանձնել։

Դրանից ինչ որ մեկի հանճարեղ ուղեղը երկնեց, որ Հայաստանի պատվատանյութը այլ որակի ա, ու եվրոպան դա չի համարում պատվաստանյութ։

Հայաստանում շատերը հենց էս «հիմնավորմամբ» հրաժարվում էին Աստրայից ու սպասում «ավելի որակովներին»։

Պարզապես ասեմ, որ ես ինքս, ու ծնողներս Աստրայով առաջին պատվաստվողներից ենք, ու կարող եմ վստահեցնել, որ դրանով պատվաստված մայրս հանգիստ գնաց Գերմանիա, ու վերադարձավ։ Առանց որևէ խնդիր։ Որտև բազայի հետ կապված խնդիրը վաղուց լուծված էր։

Ու մեկ էլ խորհուրդ կտամ պատվաստանյութերի որակի մասին անհագաստացողներն ուսումնասիրեն Covax համակարգը 😉

0 Shares:
Թողնել պատասխան