Հարկե՞ր, թե՞ հրաժարում կրոնից 🤔

Երկու օր առաջ ֆեյսում սենց նկար էի գցել։

Քննարկման ընթացքում հիշեցի, որ օրինակ Գերմանիայում հենց հավատքի հարկ կա։ Այսինքն դու գրանցվում ես որպես հավատացյալ, նշելով, թե որ եկեղեցու հետևորդ ես, ու պետությունը քեզանից հարկեր ա պահում, ու փոխանցում քո եկեղեցուն։

Շատերը դա անում են, որտև որոշակի առավելություններ են ստանում որպես տվյալ կրոնի հետևորդ։ Օրինակ, եթե հրեա ես, ու ուզում ես երեխայիդ տալ հրեական դպրոց, որը համ քեզ մոտ ա, համ էլ ազատ տեղեր կան։ Բայց պտի ապացուցես, որ իսկական հրեա ես 😉
Կամ ասենք ուզում ես ինչ որ մեկի կնքահայրը դառնալ։ Դրա համար պտի ինքդ կնքված լինես, ու էդ կրոնի հետևորդ։

Նման բաները հաստատվում են հենց քո վճարած հարկերով։

Ի դեպ, շատերը հարկերը վճարում են որպես բարեգործություն, իմանալով, թե ինչ նպատակների համար է ծախսվում էդ գումարը։

Բայց քանի որ ժամանակակից աշխարհում կրոնավոր մարդկանց թիվը գնալով պակասում ա (մանավանդ, որ դա նաև եկամտաբեր ա 😉), եկեղեցիները պիտի մի բան մտածեին, որ դատարկ գրպանով չնստեն։

Ու մտածեցին 😀

Ինչպես գիտեք, ցանկացած մարդ, մկրտվելու պահից համարվում ա քրիստոնյա։ Ես չգիտեմ, թե դա ինչ տրամաբանություն ա, ո՞նց կարաս ասենք մի ամսեկան երեխուն կնքես, ինքը ասենք 10 տարեկանից սկսի կրոնի թեմայով մտածել, կարդալ, իրան աթեիստ համարել, բայց թղթերով «ինքը քրիստոնյայա» 😀

Ամեն դեպքում Գերմանիայում օգտվեցին սույն փաստից, ու սեփական կրոնից հրաժարվելու համար ոչ թե պտի հայտարարես, որ աթեիստ ես, այլ պտի որոշակի ընթացակարգով հրաժարվես քո եկեղեցուց։ Իսկ դա արդեն ՎՃԱՐՈՎԻ ծառայություն ա, արժի 30եվրո 😀 (թիվը լավ են, չէ՞, ընտրել 😉)։

Ու սկսել են մարդկանց տուգանել նախկինում չվճարած հարկերի համար։

Օրինակ մեկին հաշիվ են ներկայացրել տասնյակ տարիների համար։ Դատական կարգով պակասեցրել ա մինչև վերջին 2 տարին, բայց դա էլ կազմել ա 1900եվրո։ Ու դա դատարանով իրանից ստացել են 😀

Տենց հարկ ուրիշ երկրներում էլ կա, ու դրանով կամաց կամաց մարդկանց դարձնում են աթեիստ, ինչին ես միայն ուրախ եմ։

Իտալիայում 1% ա, ֆինլանդիայում չիմացա ինչքան ա, բայց վճարում ես, անկախ նրանից, հավատացյա՞լ ես, թե՞ աթեիստ։ Պարզապես եթե աթեիստ ես, էդ փողը ոչ մի եկեղեցու չի գնում 😀 Փաստորեն վճարում ես պետության, որ քեզ թույլ ա աթեիստ լինել 😀

Հուսանք սա մեր եկեղեցին էլ կսկսի կիրառել։ Ու կտեսնենք, թե էն իրանց քրիստոնյա համարող 94%-ից իրականում քանիսն ա քրիստոնյա 😉

Աղբյուր՝ https://www.facebook.com/vguriev/posts/10158955333308305

0 Shares:
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով