Տրանսպորտային խնդիրը Երևանում

Էշ միլիցա

Էսօր առավոտ Հանրային Հեռուստաընկերությունից զանգեցին, խնդրեցին արտահայտվել Երևանի քաղաքապետարանի հերթական «հանճարեղ» որոշման մասին։

Քաղաքապետարանը որոշել ա փոքր կենտրոնում ցերեկվա ժամերին արգելել առաքիչների մուտքը, բայց նենց անկապ նախագիծ ա, որ թեև որոշման իրականացնողը լինելու ա ոստիկանությունը, նրանք հրաժարվել էին որևէ մեկնաբանություն տալ, որտև գաղափար չունեն, թե ոնց ու ինչ են անելու։

Որպես չափանիշ օգտագործվելու ա մեքենաների քաշը 🙄

Հիշեցնեմ, որ օրինակ ապակիների թաղանթապատման արգելքի նորմը մեր երկրում կար վաղուց, բայց սկսեց գործել միայն այն ժամանակ, երբ ոստիկանություն ձեռք բերեց լուսաթափանցելիության չափման համապատասխան սարքերը։

Հիմա պատկերացրեք, որ վաղը պարեկներին ասելու են, 1.5տ-ից ծանր բեռնատարները հենց ցերեկը մտան կենտրոն, տուգանեք։ Ո՞նց են արձանագրելու 😀

Լրագրողի հետ պայմանավորվել էինք հանդիպել շրջանայինում, Սասի հետևի այգում։ Կամերային երաժշտության տան դիմացի այգում։ Ու էդ «այգում» ես արձանագրեցի էն, ինչը կարող եք տեսնել տեսանյութում։

Ինչ որ մարդիկ ժնջիլով փակել են մուտքը, ու փողի դիմաց թույլ են տալիս մեքենաներ կայանել ԱՅԳՈւՄ, այդ թվում կանաչ տարածքների ՎՐԱ։

Ընկերս ինձ մի քանի ասել էր, որ ստեղ սենց վիճակ ա, ու որ մի քանի անգամ ոստիկանություն ա կանչել առանց որևէ արդյունքի։ Բայց ես չէի պատկերացնում, որ ԷՍՔԱՆ վատ ա։

Ի՞նչ եք կարծում, սրանից ոստիկանությունը խաբար չի՞, կամ քաղաքապետարանը։

Թե՞ իրանք իսկականից չեն հասկանում, որ եթե մեքենաներին թողեցիր քո տարածքում ինչ ուզեն անեն, ուրեմն իրանց դեմ պայքարի մնացած, ֆիկտիվ մեթոդները ընդամենը տունտունիկ են հիշեցնում։

Նկարահանումից հետո մտնում եմ ֆեյսբուք, ու ավելի ՀՈՌԻ բան տեսնում։ Հեծանվորդին տուգանել են ՓՈՂՈՑՈւՄ ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼՈւ ՀԱՄԱՐ։

Սա տուգանքի մասը։

Ուրեմն մի պարեկը կանգնեցնում ա հեծանվորդին, ու պնդում, որ փողոցով քշելու իրավունք չունի, հետո կանչում հատուկ բրիգադ։ Մեքենայով մոտենում են ևս 2 հոգի, ու դրանցից մեկն էլ արդեն արձանագրում ա «խախտումը»։

Ցավոք էս էշության տակ պարեկներից միայն մեկի անունն ա գրված՝ Արամո Մարգարյան։

Հասկանում եք, չէ՞, ինչ քաքի մեջ ենք։ Ոստիկանը, պարեկը պնդում ա, որ հեծանիվը պետք ա մայթով քշել, որտև իր կարճ խելքով (հասկանում եմ, որ խելքը բառը ստեղ տեղին չի, բայց տենց արտահայտություն ա) հեծանվորդը հավասարեցված ա հետիոտնին։

Տեղադրում եմ հեծանվի սահմանումը ըստ ՃԵԿ-ի։

հեծանիվ` առնվազն երկու անիվ ունեցող և, որպես կանոն, դրա վրա գտնվող անձի մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի, որը կարող է ունենալ նաև երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ը չգերազանցող նոմինալ առավելագույն հզորությամբ` 25 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում ավտոմատ անջատվող էլեկտրական շարժիչ.

Եվ հատուկ նման պարեկների համար ևս մի մեջբերում օրենքից

երթևեկելի մաս՝ ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար.

Ինչ որ Արամո Մարգարյան (կրծքանշանի համար՝ 06942), և ևս 2 առերևույթ տգետ անձինք հերիք չի տեղյակ չեն երթևեկության կանոններից, այլ նաև տարրական տրամաբանության հետ խնդիր ունեն, ու իսկապես մտածել են (էլի տեղին չի բառը, բայց համարենք մտածել են), որ հեծանիվը պետք ա մայթով քշել։

Սաղ օրը քաղաքացիները բողոքում են, որ սամակատները մայթերով են քշում, ու օրենք ա պետք մտածել, նրանց կարգի հրավիրելու համար, իսկ մեր օրենքի պահապանները (համենայն դեպս գրած ա, որ դրա համար են փող ստանում) հեծանվորդներին են ուղարկում մայթ։

Ես կփորձեմ էս թեմայով պաշտոնական գրություն ուղարկեմ ոստիկանություն, տեսնեմ ինչ են ասում, բայց էս պահին ոստիկանության ու ՆԳՆ-ների հետ առանձնապես հույսեր չեմ կապում։

Անձնական զրույցներիս հաշվին, պարեկներից առավել ադեկվատներն ինչ որ բան սովորում են, անում են, բայց կառույցը, ղեկավարության հետևողական ավերիչ քայլերի պատճառով գնալով դեգրադացվում ա։

0 Shares:
Թողնել պատասխան
Ձեզ նաև դուր կգա

Ոստիկանությունն արգելում է էլեկտրական հեծանիվները վարել բնակավայրերից դուրս 😲

Դիտումներ՝ 80 Էս մի երկու ամիս ա ոստիկանությունը օրենքի նախագիծ էր մշակում, որ կարգավորեր սամակատների, մոպեդների երթևեկությունը։ Էն,…
Կարդալ ավելին

Արշավ դեպի Դսեղ, կամ ինչու պետք չի օգտվել Տա Թև Տուր ընկերության ծառայություններից

Դիտումներ՝ 247 Պատմեմ մեր երեկվա դպրոցական արշավի մասին ։) Նոր դպրոցում Կորյունի դասարանցիների առաջին արշավն էր։Վերան, որպես դասարանի…
Կարդալ ավելին