Զբոսանք Արմավիրում

Ես ծնունդով Հոկտեմբերյանից եմ, ու պարբերաբար լինում եմ ծնողներիս տանը։

էսօր (24.03.24) էլ գնացել էի, ու մի պահ որոշեցի կենտրոնում մի քիչ զբոսնել։

Անցած տարի ֆեյսում տեղադրել էի մի վիդեո, որում շատ անտաղանդ ձևով ցույց էր տրված, թե ինչ տեսք ա ունենալու Արմավիրի հրապարակի մեջտեղի շատրվանը։

Մեկնաբանություններում էլ ասեցին, որ էս շատրվանի վրա ծախսվելու ա 173մլն դրամ։ Գումարի 70%-ը տալու ա քաղաքապետարանը։

Ասի տեսնեմ, կարող ա՞ քաղաքի սաղ խնդիրները լուծվել են, ու մնացել ա հրապարակի մեջտեղի, քաղաքացիների համար անհասանելի շատրվանի հարցը։ Էդ շատրվանը հենց մեջտեղում ա, ոնց որ ֆրանսիայի հրապարակի մեջտեղում Ռոդենի արձանը։ Իրանով կարելի ա միայն հեռվից հիանալ, ի տարբերություն Երևանի, Հանրապետության հրապարակի երգող շատրվանների։

Հենց էդ շատրվանի կողմերն էլ ասեցի շրջեմ, նայեմ։

Ստեղ թվերով նշել եմ, թե որ նկարը որտեղ եմ նկարել։

Առաջին նկարը (քարտեզի վրա №1) զեբրն ա ։)
Մեկ մետր լայնությամբ (կյանքում սենց զեբր չէի տեսել), երկու կողմերից դուրս ա գալիս գազոնի վրա, որի մեջտեղում էլ հենց ծառ ա տնկած։ Այսինքն ամեն ինչ արած ա, որ զեբրով անցնելը անհարմար լինի։ Կարելի էր դեմն էլ ինչ որ պատնեշ շարել, բայց դա չեն ֆայմել 😀

Նկար №2
Զեբրն անցնում ես, ու դիմացդ սենց ճեմուղի ա այգու մեջ ։) Որը չգիտես ինչու ընդհատվում ա հողով (կամ ցեխով՝ կախված եղանակից)։ Ամեն դեպքում ես էդ հողի վրայով անցա, շարունակեցի ճանապարհս ու … (նկար №3)

դիմացը էլի հողակտոր ա, հետո սալահատակ, ու այգու մեջ սարքված ռեստորան, որը փակել ա ճանապարհս։ Ու դիմացի մշակույթի տուն հասնելու համար պտի աջ կողմով դուրս գամ փողոց։ Ձախ կողմը ցավոք չեմ նկարել, բայց հավատացնում եմ, որ ընտեղ ոչինչ չի հուշում, որ կարելի ա տենց գնալ, մշակույթի տուն հասնելու համար։

Շարունակեցի քայլելը, հասա քաղաքապետարանի շենքին, որի դիմաց շարված էին 2 հատ տեսակավորված աղբի աղբամաններ։

Դրա իմաստն իմ համար հանելուկ մնաց, բայց կարծում եմ մի բացատրություն կլնի (բացի «դե սիմետրիկ սիրուն ա»-ից)։
Հենց քաղաքապետարանի շենքի դեմից էլ նկարեցի կառուցվող շատրվանը, որ պարզ լինի, թե ինչ հեռավորությունից են քաղաքացիներն այն տեսնելու (նկար №4

Շատրվանի վրա կարծես թե աշխատանք էս պահին չի արվում։

Հաջորդ նկարում փորձում եմ շարունակել ճանապարհս, ու վերադառնալ Հանրապետության (նախկին՝ Լենինի) փողոց։

Սալահատակ են փոխում, ու քանի որ ոչ մի նախազգուշացում ու տարածքի սահմանազատում չկար, քաղաքացիները հենց հողերի վրայով էլ անցնում էին, ինչն էլ ես արեցի ։)

Ուշադրություն դարձրի, որ Հանրապետության փողոցի վրա բավականին շատ էին էդ նույն աղբամաններից շարված, ընդ որում սովորական աղբամանների հարևանությամբ, բայց ինչպես և ամեն տեղ, մարդիկ չեն սիրում կարդալ, կամ իրանց մի քիչ նեղություն տալ, մտածել, մինչև աղբը աղբամանը նետելը։ Ու, ինչպես և սպասվում էր, վրի գրածը ոչ մի կապ չուներ պարունակության հետ ։)

Էս դրածս նկարներից կարող ա տպավորություն ստեղծվի, թե քաղաքում իսկապես սաղ հարցերը լուծված են, մնացել ա շատրվանը, բայց իրականում կողքի փողոցներում ու բակային տարածներում ոնց որ ռումբեր տրաքած լինեն, ու ես կարծում եմ քաղաքացիները դեմ չէին լինի, որ շարունակեին հեռվից նայել սովետից մնացած շատրվանին, բայց իրանց բակերն էս տեսքը չունենային։

Էս բակը Հանրապետության փողոցից 10 մետրի վրայա։

Քաղաքացիները ոնց որ թե շատ դժգոհ չեն իրանց քաղաքապետից, երևի ինչ որ ռեալ փոփոխություններ տեսնում են, բայց չիմացողների համար ասեմ, որ արդեն 10 տարուց ավել ա Արմավիրը «էնքան Եվրոպական քաղաք ա դառել», որ ինչպես և շատ եվրոպական քաղաքներում, ծորակի ջուրը խմել չի լինում։ Մարդիկ խմելու ջուրը առնում են։ 2024 թվին։ Ժամանակին ցիստեռներով էին բերում, ծախում, հիմա քաղաքի տարբեր մասերում ջրի վաճառքի ապարատներ են շարել։

Անցած տարի Արմավիրի մարզ վերջապես հասավ պարեկային ծառայությունը, ու թեև վարորդներն արդեն քեֆերին աշխատում են չխմեն, որտև կարան վարորդական իրավունքից զրկվեն, բայց երթևեկությունը ոնց խայտառակը վատը կար, տենց էլ մնացել ա։ Սա իհարկե քաղաքային իշխանությունների գործառույթը չի, բայց չեմ կարծում, թե անելիք չունեն էս մասով։

0 Shares:
Թողնել պատասխան
You May Also Like