Հեծանվարշավ Գյումրիում

Երեկ երեխեքիս հետ մեր առաջին հեծանվարշավն արեցինք (Տրդատը դեռ չի քշում, Աստղիկի ու Կորյունի հետ էինք)։
Երևանից մի քանի հեծանվորդներ գնացքով էկան Գյումրի, ընտեղ քշեցինք, հետո մտանք էս ռեստորան, սնվեցինք, հեծանվորդներին էլի գնացքով հետ ճամփեցինք, մենք էլ մեքենայով վերադարձանք։

Ու մի քանի կետով որոշեցի պատմեմ ամբողջ օրվա մասին։

Հեծանվարշավը

    Խմբի անդամների հետ ծանոթացել ենք Նիկոլի երթերին, ու առանց Նիկոլ երթն ավելի լավ անցավ, դե, որտև համ երեխեքիս հետ էի, համ էլ, որ քաղաքից դուրս էինք ։)
    Արշավը շատ հավանեցի, բայց հասկացա, որ երեխեքի հետ գնալուց պտի հաշվի առնենք, որ իրանք ավելի դանդաղ են քշելու 😀
    Բայց, ես փորձելու եմ հասնել նրան, որ բոլորը սկսեն օրենքով քշել, նույնիսկ լրիվ դատարկ փողոցներում հանդիպակացով չքշեն, միակողմանի փողոցներում մայթերով քշեն, ու տենց մանր բաներ, որ երբ հեծանորդները շատանան, երթևեկությունը բառդակ չդառնա։ Մեքենաների վարորդների մեջ շատ-շատ են տխմարները, գոնե հեծանվորդները պտի մաքսիմալ գրագետ վարեն, որ վթարները հնարավորինս քիչ ու հնարավորինս քիչ վնասներով լինեն։ Ես արդեն մի 10 տարի ա քաղաքում քշում եմ, մի անգամ ա մեքենան ինձ խփել, էն էլ մայթի վրա։ Տարոնի վախտով գծած «հեծանվուղու» վրա ես էի, մեքենան էլ դարպասից շատ կտրուկ դուրս եկավ։
    Եզրափակեմ. արդեն երեխեքիս հետ կարամ արշավների գնամ, ու դա դզում ա։

    Տեսարժան վայրերը

    Մեր առաջին թիրախը Վահրամաբերդն էր, ու ասեմ ձեզ, հիանալի ճանապարհ էր սարքած, զեբրերով, դրանցից առաջ գծած դռիկներով, ընտիր տեղ էր։ Բայց գնում հասնում ես տեղ պարզվում ա մեքենաների կայանման հարցը նորմալ կազմակերպած չի, զուգարանը փակ ա, մուտքի դեմն էլ մի ծյոծ դինամիկով ռաբիզ երգերի մինուսները քոքել, ու միկրաֆոնով երգում ա։
    Ես, որ հեծանիվներին պահակ էի կանգնել, մինչև խմբակիցներս կգնան եկեղեցին տեսնելու, ստիպված էի էդ ձայնային աղմուկի տակ սպասել, ու դա առանձնապես հաճելի զբաղմունք չէր։


    Դրանից հետո գնացինք Սև ամրոց, որտեղ արդեն երեխեքի հետ եղել էինք, բայց արշավի մյուս մասնակիցների համար բացահայտում էր։
    Ստեղ 2 խնդիր պտի նշեմ։

    1. Չթողեցին հեծանիվները հետներս վերև բարձրացնենք։ Հեծանիվը տրանսպորտային միջոց ա, եթե քշում ես։ Հենց իջար, ու բռնած քայլեցիր, դա արդեն ինչ որ մեկի ձեռքի բահից ոչնչով չի տարբերվում, ու էդ արգելքն անհիմն էր։ Մանավանդ, որ մեր դուրս գալուց տեսանք, մի մեքենայի թողեցին ներս մտնի, ինչ ա թե վարորդն ասեց, թե մեքենայում մարդ կա, որ հաշմանդամություն ունի, չի կարա բարձրանա։ Այսինքն կան դեպքեր, երբ նույնիսկ եքա մեքենային թույլ են տալիս ներս մտնել։
    2. Հենց ամրոցի միջի զուգարանները փակ էին։ Կողքի սրճարանում ասել էին իրանք չունեն, ամրոցի ներսից օգտվենք։ Սա վաբշե նորմալ չի տենց տեղի համար։ Հա, կողքը խիտ ծառերով այգի կա, տակս չես անում, բայց ճիշտ չի։

    «Հին Հայաստան» ռեստորանը

    Հետ վերադառնալուց առաջ որոշել էինք ստեղ հաց ուտենք, նոր գանք։ Ու գնացինք էս Ռեստորան։ Ներսում լիքը մարդ, հաճելի մթնոլորտ, ընդհանուր հարմարավետության զգացում։ Մինչև էն պահը, երբ իրանց դիջեյը մոռացավ, որ ինքը ռեստորանում ա, ու միացավ հարսանիքի ռեժիմ։

    Բացատրեմ դրա տարբերությունը։ Հարսանիքի դեպքում դիջեյը կոնկրետ հերթականությամբ գնում ա։ Ծնողների՞ կենացն են խմում, միացնում ա էդ թեմայով մի երգ, խորովածը բերեցին, սաղ կերա՞ն, մի ժամ շատ բարձր քոքում ա պարեղանակներ։
    Ռեստորանի դեպքում չկա տենց քայլերի հերթականություն, որտև մարդիկ եկել են ՀԱՑ ՈւՏԵԼՈւ, ոչ թե պարելու։ Բայց քանի որ հենց դիջեյի դիմացը մի քանի սեղան կպցրել, ինչ որ բան էին նշում, ռեստորանի բոլոր մյուս այցելուները դարձան էդ մի սեղանի տրամադրության զոհը։ Իրանց մոտ էլ երևի հենց պարելու փուլն էր եկել, ու ես կողքս նստածի հետ նույնիսկ գոռալով չէի կարում խոսել։
    Երաժշտությունն էնքան բարձր էր, որ ռեստորանի դիմացի հրապարակում մարդիկ կարային պարեին։ Էդ վատ մթնոլորտին գումարվեց շատ ուշ վատ բերված ֆրին, ու արդյունքում եթե ես ստիպված լինեմ էլի իրանց մոտ գնալ, մտնելուց նախօրոք զգուշացնելու եմ, որ եկել եմ սնվելու, ոչ թե պարելու, ու եթե չեն թողնելու հանգիստ ուտեմ, դեմից զգուշացնեն։

    0 Shares:
    Թողնել պատասխան
    Ձեզ նաև դուր կգա

    Արշավ դեպի Դսեղ, կամ ինչու պետք չի օգտվել Տա Թև Տուր ընկերության ծառայություններից

    Դիտումներ՝ 363 Պատմեմ մեր երեկվա դպրոցական արշավի մասին ։) Նոր դպրոցում Կորյունի դասարանցիների առաջին արշավն էր։Վերան, որպես դասարանի…
    Կարդալ ավելին