Պատմեմ մեր երեկվա դպրոցական արշավի մասին ։)
Նոր դպրոցում Կորյունի դասարանցիների առաջին արշավն էր։
Վերան, որպես դասարանի ծնողկոմիտեի նախագահ, արշավի կազմակերպումը վերցրել էր իր վրա։
Մի քանի տուրօպերատորների հետ կապնվեց, մանրամասներ ճշտեց, ու քանի որ դասղեկն էլ գոհ էր Տա Թև ընկերությունից, կանգ առավ հենց նրանց վրա։
Առաջին ահազանգը հնչեց, ես ընկերության ներկայացուցիչը ամբողջը հաղորդակցումն իրականացնում էր ձայնային հաղորդագրությունների միջոցով։
Ասենք երթուղու մասնամասներ ա պատմում ձայնայինով, Վերան խնդրում ա տեքստով տալ, որ մնացած ծնողներին փոխանցի, էդ մեկը տեքստ ա ստանում, հետո էլի լրիվ ձայնայինով։ Այսինքն «ես հիմա խոսամ, դուք սարքեք տեքստ ում ուզում եք տվեք»։
Արշավից մի քանի օր առաջ արդեն նշվել էր, որ 54 տեղանոց ավտոբուս ա լինելու։ Մինչև վերջին օրը որոշ ծնողներ հստակ չէին ասել, մասնակցելու են, թե ոչ, ու եթե մասնակեցին, քանակը 54-ից ավել էր լինելու, ու կարիք է լինելու 2 ավելի փոքր ավտոբուս վերցնել։
Շաբաթ երեկոյան վերջնական թիվը հաստատվեց՝ 53 հոգի։
Ես Վերայի ու երեխեքի հետ գնալուց էին ավտոբուսի հետևից, մեր մեքենայով։
Առավոտ ավտոբուսը դպրոցի բակում սպասում էր։
Սկսեցին նստել, ու պարզվում ա մի քանի հոգի ոտքի վրա են մնում։ Վարորդն ու գիդը վստահ պնդում են, որ ավտոբուսը 54 տեղ ա, մի տեղ էլ հենց դիմացում վարորդի կողքինն ա։
Հետո վարորդը զանգում ա ավտուբուսի տիրոջն ու պարզվում, որ իրականում 50 նստատեղ ա։
Ու չգիտես ինչու որևէ կերպ չի դիտարկվում ճիշտ ավտոբուս ուղարկելու տարբերակը։ Դե հիմա սխալ ենք հաշվել, ում հետ չի պատահում 😂
Ծնողներից 3-ը նստում են մեր մեքենան, ու շարժվում ենք։
Մի քիչ հետո գիդը զանգում ա Վերային, թե ավտոբուսի հետ խնդիր կա, դրա համար մտնենք Օհանավանք, երեխեքը նայեն, մինչև այլ ավտոբուս կա։
Չգիտեմ խի չնչին հույսեր ունեի, որ նորը 54 տեղանոց կլինի 😂
Ի դեպ, ավտոբուսի խնդիրն էլ ընդամենը միկրոֆոնի հետ էր 😂
Մինչև նորի գալը վարորդն արդեն դա դզել էր, բայց արդեն ուշ էր, նորը գալիս էր։
«Հնով» դուրս եկանք գլխավոր ճանապարհ, ու ժողովուրդը տեղափոխվավ «նոր» ավտոբուսի մեջ։ Հետո արդեն ծնողներն ասեցին, որ էս «նորից» հոտ էր տալիս, լուսամուտներն էլ ահավոր կեղտոտ էին։
Գիդն ասել էր, որ Ապարանում մտնելու ենք Գնթունիկ, զուգարան, հետո ինչ որ արհեստական անտառում թեթև նախաճաշ անենք, ու շարունակենք։
Թեթև նախաճաշը Օհանավանքում արդեն արեցինք, բայց զուգարանի թեման ակտուալ էր, որտև պարզվավ, որ Օհանավանքի տարածքում զուգարան, որից օգտվելուց ավելի քիչ կկեղտոտվես, քան տակդ անելուց, չկա 😀
Շտապում ենք հասնել Գնթունիկ, մեկ էլ տեսնենք առանց կանգ առնելու շարունակեցին ճանապարհը։ Մենք դե մեր մեքենայով էինք, մի տեղ կանգնեցին, մտանք զուգարան, բայց լավ պատկերացնում էինք երեխաների վիճակը։
Հասանք Սպիտակ, ու ստեղ նոր, ինչ որ ֆուդ-կորտում կանգնեցին, որ երեխեքը զուգարանի հերթ կանգնեն, մի քիչ էլ ինչ որ բան կծեն։
Հաջորդ կանգառն արդեն Դսեղի հրապարակում էր, Թումանյանի տուն-թանգարանի կողքը։ Ի դեպ, ամբողջ ընթացքում վարորդը քշում էր շատ վատ, ու շատ դանդաղ։
Դսեղում երեխաները մտան թարգարան (լավ ա տարածքում զուգարան կար)։
Կողքի եկեղեցին էլ այցելելուց հետո գիդն ասեց, որ գնում ենք «Ծովեր», բայց քանի որ ավտոբուսը ըտեղ չի կարում բարձրանա, գնալու ենք բեռնատարի թափքում։ Հիշեցնեմ, որ մոտ 55 հոգի ենք։ Հիշեցնեմ, որ 2 շաբաթ ուղարկված վոյսերի ընթացքում մի բառ չի եղել էն մասին, որ ինչ որ փուլում մեզ կարտոլի մեշոկի տեղ են դնելու։ Ես հրաժարվեցի, ու մնացածին էլ առաջարկեցի, բայց մյուս մասնակիցների համար դա էքստրիմ էր, ուրախ զվարթ լցվեցին բեռնատարը։
Մենք մեքենայով իրանց հետևից գնացինք, հետո տեսանք, որ շատ մոտ ա, արանքում մի տեղ մեքենան կայանեցինք, ու քայլելով հասանք իրենց։
Դրանից հետո պլանավորած էր երթ դեմի Բարձրաքաշ եկեղեցի, ու պարզվեց դա նույնպես կարտոլի մեշոկի կարգավիճակում։
Դա էլ մեքենայով իրենց հետևից գնացինք, համոզվելով, որ նենց ճանապարհ ա, որ ավտոբուսը հանգիստ կարող էր գնալ։ Բայց իրան «պալոժ չէր» երևի։ Գիդն ասեց, որ 54 ❗ տեղանոց ավտոբուսները մինչև հրապարակ են քշում։ Ակնհայտ ա, որ «փողին մունաթ» տարբերակը ոչ մեկ չի չեղարկել, բայց իրանք տենց էին որոշել։
Ուղիղ ու հարթ դաշտի միջով հասանք էդ եկեղեցին տանող ճանապարհի մոտ, իջանք, վայելեցինք (իսկականից շատ սիրուն ճանապարհ էր, ու եկեղեցու հետաքրքիր մնացորդներ ։) ), բարձրացանք, ու անձրև սկսվեց։ Մարդիկ դարձան կարտոլի արդեն թրջված մեշոկ, ու տենց հասանք գյուղացիներից մեկի բակ, որտեղ մեզ սպասում էր սնունդը։
Էս մի բանը լավն էր. տանտերերը նորմալ սեղան էին գցել, նորմալ դիմավորեցին, ճամփեցին։ Նույնիսկ անձևից թրջված փայտով կարացան նորմալ խարույկ ստանան։ (Միակ բողոքելու բանը վատ զուգարանն էր 😂)։
Ըտեղից շարժվեցինք, ու էլի գիդն ասեց, որ Գնթունիկ կանգնելու ենք։
Քանի որ մենք մի անգամ արդեն խերվել էինք էդ վարորդի հետևից քշելուց, էս անգամ առաջ ընկանք, հասանք Գնթունիկ, մի կտոր բան կերանք, ու սպասում ենք ավտոբուսին։
Ու մեզ սպասում էր հերթական անակնկալը՝ ավտոբուսն էկավ, ու առանց կանգնելու անցավ։ Թեև էդ ընթացքում մեզ հետ եկող ծնողներն արդեն խոսել էին իրենց երեխաների հետ, ու ասել, որ Գնթունիկ սպասում ենք, հեչ։
Զգուշացրել էինք, որ երեխաներից մեկը հենց կվարտալում պիտի իջնի (մայրը մեր հետ էր)։ Չգիտես ինչու Աշտարակի կամուրջից հետո վարորդի երկրորդ շնչառությունը բացվեց, ու էն նույն վարորդը, որ սաղ ընթացքում շատ դանդաղ էր քշում, սկսեց 60 թույլատրված մասում քշել 70-80 արագությամբ (երևի Գնթունիկի զուգարան չմտնելն իրանն ասում էր)։ Ու արդյունքում Կվարտալի կանգառն անցավ։ Հետևից սիգնալ տալ, լույս անել, ոչ մի բան չօգնեց։ Հասավ կալցեվո, աջ արեց, քաշեցինք դեմը փակեցին, նոր կանգնեց, երեխեն իջավ։
Բայց արդեն էլ սկի ասելու բան չէր մնացել։
Մի քանի խոսք մենակ գիդի մասին կասեմ։
Հերմինեն համ շատ գրագետ ու հետաքրքիր ձևով պատմում էր բոլոր այցելած վայրերի մասին, համ ակնհայտ էր, որ հենց ինքն էլ նեղվում էր էդ վիճակից, ու դեմից էլ, որ պարզվեց, որ մի քանի ծնող չեն տեղավորվելու ավտոբուսում, հենց ինքը, առանց մեր ասելու էդ երեք հոգու փողը հետ վերադարձրեց։
Այսինքն ինչքան էլ որ դժգոհ էինք տուր օպերատորից, Հերմինեի աշխատանքից դժգոհելու տեղ չկար, ինչի համար շատ շնորհակալ ենք իրենից, համարը վերցրել ենք, մարդ ես, եթե պետք լինի արշավի գնալ առանց տուրօպերատորի, իրեն հրավիրենք։
Սա վերընթերցելու ընթացքում սկսեցի մտածել, որ էն Գնթունիկում 2 անգամ էլ չկանգնելու որոշումը եթե հենց իրանն ա եղել, ուրեմն իրանից էլ բողոքներ կան 😂