Ոստիկանությունն արգելում է էլեկտրական հեծանիվները վարել բնակավայրերից դուրս 😲

Էս մի երկու ամիս ա ոստիկանությունը օրենքի նախագիծ էր մշակում, որ կարգավորեր սամակատների, մոպեդների երթևեկությունը։ Էն, որ դրանց անկանոն վարման հետ ինչ որ բան պետք էր անել, հասկանում էին բոլորը, բայց թե ինչ անել, հանձնարարված էր ոստիկանությանը։
Ու հերթական անգամ ոստիկանությունը փորձում ա ապացուցի, որ դա տխմար, անուղեղ կառույց ա։

Օրենքի փոփոխությունն արդեն ընդունվել ա ու շուտով ուժի մեջ կմտնի, դրա համար եկեք անդրադառնամ դրա մի քանի խնդրահարույց կետերին։

Սկսենք նոր տրանսպորտային միջոցների սահմանումից։

«անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց՝ մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ)։»

Սահմանումից հետևում ա, որ էլեկտրական հեծանիվները ևս էս դասակարգման տակ են մտնելու, իսկ սովորական հեծանիվները՝ ոչ։

Էս պահին գործող ՃԵԿ-ով հեծանիվները պարտավոր են հեծանվուղիների բացակայության պայմաններում երթևեկել ճանապարհի էջ եզրով։ Հիմա եկեք նայենք, թե էս թվարկած սարքերը, այդ թվում էլեկտրական հեծանիվները ոնց պտի երթևեկեն։

1. 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է՝

1) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով.

2) մայթով կամ հետիոտնային արահետով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով երթևեկելն անհնար է.

3) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը, կամ դրանցով երթևեկելն անհնար է.

4) երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը, հետիոտնային արահետը կամ կողնակը, կամ դրանցով երթևեկելն անհնար է,

բ. անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը հագեցած է արգելակով, ձայնային ազդանշանով, առջևում՝ սպիտակ, կողքերից՝ նարնջագույն կամ կարմիր, իսկ հետևում՝ կարմիր լուսանդրադարձիչներով, առջևում՝ սպիտակ լուսարձակով (լապտերով), որը պետք է միացված լինի օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում։

Դե առաջին կետը միանգամից անտեսում ենք, քանի որ Երևանում չկա հեծանվուղի։ Իսկ երկրորդ կետով արդեն էդ բոլոր տրանսպորտային միջոցներին ստիպում են վարել ՄԱՅԹՈՎ։ Այ, եթե մայթով քշելը հարմար չի, հելեք կողնակով քշեք։ Իսկ քանի որ Երևանում բոլոր կողնակները գրավված են կայանած մեքենաներով, նոր արդեն հերթը հասնում ա ճանապարհի աջ եզրին։

Մի անգամ էլ հիշեցնեմ, որ խոսքը տրանսպորտային միջոցների մասին ա։

Վարձույթով տրվող սամակատների վրա կա առավելագույն արագության սահմանափակում՝ 25 կմ/ժ։ Սեփականների վրա իհարկե սահմանափակում չկա, ու դրանք տեսականորեն կարող են մինչև 90կմ/ժ արագություն բացել։ Ոստիկանությունը որոշել ա, որ սա նորմալ չի (մայթի վրա, իհարկե նորմալ չի 😂), ու պահանջում ա, որ բոլորը չգերազանցեն 25կմ/ժ արագությունը։

4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի արագությունը չպետք է գերազանցի 25 կմ/ժ-ը։

Թե ոնց են դա վերահսկելու, իրանք էլ չգիտեն, բայց ընդունեք, որ մայթով էդ արագությամբ ընթացքող հեծանիվը հեչ նորմալ չի 🤦‍♂️ Նույնիսկ եթե օրենքի հաջորդ հատվածում շարադրած ա …

5. Հետիոտների և անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների համատեղ երթևեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն։

6. Եթե մայթով, հետիոտնային արահետով կամ երթևեկելի մասի եզրով շարժվելու համար անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներ օգտագործող անձի շարժումը վտանգում կամ խանգարում է հետիոտների շարժը, ապա անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել դրա օգտագործումը կամ իջեցնել արագությունը և այն օգտագործել հետիոտների երթևեկության արագությունը չգերազանցող արագությամբ։

Հասնում ենք օրենքի էն կետին, որն ինձ դրդեց դրան առանձին հոդված հատկացնեմ 😂

7. Արգելվում է՝
6) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին.

Ստացվում ա, որ ես իմ հեծանվով ուր ուզեմ, կարող եմ քշել, իսկ էլեկտրական հեծանիվ ունեցողներն իրավունք չունեն բնակավայրերից դուրս քշել։

Էլեկտրական ավտոմեքենաներ ունեցողներ, հիմիկվանից պատրաստ եղել։ Սենց ուղեղով օրենք գրողները վաղը ձեզ են հասնելու 😂

0 Shares:
Թողնել պատասխան
Ձեզ նաև դուր կգա

Արշավ դեպի Դսեղ, կամ ինչու պետք չի օգտվել Տա Թև Տուր ընկերության ծառայություններից

Դիտումներ՝ 247 Պատմեմ մեր երեկվա դպրոցական արշավի մասին ։) Նոր դպրոցում Կորյունի դասարանցիների առաջին արշավն էր։Վերան, որպես դասարանի…
Կարդալ ավելին

Տրանսպորտային խնդիրը Երևանում

Դիտումներ՝ 387 Էսօր առավոտ Հանրային Հեռուստաընկերությունից զանգեցին, խնդրեցին արտահայտվել Երևանի քաղաքապետարանի հերթական «հանճարեղ» որոշման մասին։ Քաղաքապետարանը որոշել ա…
Կարդալ ավելին