Հիմնական պատմությունը ուզում եմ սկսել շատ հեռվից ։)
2001-2002 թվականերին ես ծառայում էի Վանաձորի զինվորական հոսպիտալում, ու հիմնական գործս համակարգչի վրա էր։ Մի անգամ քաղաքացիներ էին եկել, ու ինչ որ տեղեկանք պիտի տայինք, ես էլ պտի էդ տեղեկանքը հավաքեի։ Էդ պահին հեչ հավես չունեի գործ անելու, ու երբ գործընկես ասեց, որ մարդիկ սպասում են, պատասխանեցի «ոչինչ, մարդիկ եկել են պետական ապարատից թուղթ վերցնելու, ուրեմն պատրաստ են սպասելու»։ Էդ պահին ես էի պետական ապարատը, ու ես հենց տենց, «վերևից» էի նայում «հասարակ մահկանացուներին»։ Արդեն 20 տարուց ավել անցել ա, բայց ես ամեն անգամ հիշում եմ էս բառերս, ու գետինը մտնում։
Իսկ հիշեցի էս պատմությունը, որովհետև վարորդական իրավունք հանելու պրոցեսում դուք բազմիցս ձեր մաշկի վրա եք զգալու, որ պետական ապարատը հենց էս սկզբունքով էլ շարունակում ա աշխատել։
Սկսենք սկզբից։ Դուք որոշել եք, որ ուզում եք ունենալ մեքենա վարելու իրավունք։ Սկսենք ամենատարրական բաներից. պտի իմանաք հա՛մ երթևեկության կանոնները, հա՛մ մեքենա վարել ։)
Կանոնները սովորելու համար խորհուրդ կտամ անպայման մի անգամ կարդալ Հայաստանի Հանրապետության բոլոր թեմատիկ օրենքները՝
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Բացի օրենքներից ու որոշումներից, լավ աղբյուր են varord.am-ի «Գիտելիքի բազա» բաժինը, tuganq.com կայքը և բազմաթիվ այլ նմանատիպ կայքեր, որոնք ոչ թե պարզապես օգնում են պատրաստվել տեսական քննությանը, այլ սովորեցնում են կանոնները, ձեր իրավունքներն ու պարտականությունները։
Մեքենա վարելու համար լավագույն տարբերակը մասնագիտացված ավտոդպրոցներին դիմելն ա։ Հարազատ, բարեկամները երբեք չեն կարա նույնքան համբերատար ու գրագետ սովորեցնել, ինչպես դա կանի լավ ավտոդպրոցի հրահանգիչը։
Լավ ավտոդպրոցները շատ են, ես իմ կողմից խորհուրդ կտամ Automotorschool.am-ը։
Եվ այսպես, դուք սովորել եք բոլոր կանոնները, սովորել եք մեքենա վարել, ու եկել ա …
Վարորդական իրավունքի վկայական ստանալու փուլը
Արդեն գիտեք, որ դրա համար պետք ա հանձնել 2 քննություն՝ տեսական ու գործնական։ Ու ուզում եք իմանալ, թե որտեղ, ոնց ա դա կազմակերպվում, ինչ փաստաթղթեր ա պետք ունենալ, ինչ վճարներ կան, ու ոնց ա կազմակերպվում էդ վճարման պրոցեսը։ Ու այ էս փուլում դուք հասկանում եք, որ ոչ մի տեղ էդ ինֆոն մարդավարի շարադրած չկա։
Փորձեմ ինքս շարադրել։
Քննությունները կազմակերպվում են Հաշվառման Քննական ստորաԲաժանումներում, կամ կարճ՝ ՀՔԲ-ներում։
Տրամաբանությունը հուշում ա, որ ճանապարհային ոստիկանության «Հաշվառման-քննական ստորաբաժանումներ» էջը հենց դրանց մասին ինֆորմացիան հանրությանը հասանելի դարձնելու համար ա, բայց փաստենք, որ թեև Արմավիրի ՀՔԲ-ն արդեն մոտ կես տարի ա Մեծամոր քաղաքում ա, ՃՈ կայքում (ինչպես և Սփյուռում ու այլ աղբյուրներում) մինչև հիմա (25.04.2025թ) նշված ա «Արմավիրի մարզ, գ.Նորապատ-5, 3 նրբ.-2»։ Այլ կերպ ասած՝ չկա հավաստի աղբյուր, որ իմանաք, թե որ ՀՔԲ-ն որտեղ ա գտնում։ Մենակ կասեմ, որ էս հոդվածը գրելու պահին Երևանինը Գաջեգործների-76 հասցեում ա, իսկ Արմավիրինը՝ Մեծամոր քաղաքի ոստիկանության շենքում։
Համարենք, որ դուք արդեն գիտեք նաև (չիմացողն էլ էս հոդվածից իմացավ), որ բոլոր ՀՔԲ-ներում մեծ հերթեր են, ու դուք չեք կարող պարզապես գնալ, ու քննություն հանձնել։ Դրա համար նախօրոք պիտի գրանցվեք ՃՈ կայքում

Կայքի աջ կեսը քննությանը հերթագրվելու համար ա, իսկ ձախ կեսը՝ հերթագրումը չեղարկելու համար 😀
Սենց դասավորելով մարդիկ կարծես նախօրոք զգուշացնում են, որ հետագա պրոցեսներում տրամաբանություն չփնտրեք ։)
Ինչքան Երևանից հեռանում եք, էդքան հերթերը կարճանում են։ Բայց ինձ անհասկանալի պատճառով սենց մի արհեստական սահմանափակում կա դրած։ Որ ՀՔԲ-ում որ հանձնեցիք տեսական քննությունը, նույն ՀՔԲ-ում էր կարող եք հանձնել գործնականը։
Հնարավոր ա, որ սրա համար ինչ որ խիստ տրամաբանական բացատրություն գոյություն ունի, բայց ես չեմ ուսումնասիրել պատճառները, ու հակված եմ սա համարել քաղաքացիների կյանքը բարդացնելու համար մոգոնված հերթական արհեստական սահմանափակումը։
Ամեն դեպքում սա հաշվի առեք ՀՔԲ-ն ընտրելիս, որովհետև եթե տեսական քննությունը բոլորի մոտ նույն կերպ ա կազմակերպած գործնականի դեպքում մի հսկայական տարբերություն կա։
Օրենքով ՀՔԲ-ները պարտավոր են գործնական քննության համար տրամադրել քննական մեքենա (հատուկ դրա համար կահավորված), բայց իրականում մեծ մասը մեքենա չունեն, ու դուք ինքներդ եք տանելու մեքենան։ Այսինքն եթե մեքենա չունեք, կամ չեք ուզում ձեր մեքենան վտանգել, ընտեք նենց ՀՔԲ, որում մեքենա կա, օրինակ՝ Երևանինը։ Եվ հակառակը. եթե ուզում եք քննությունը հանձնել էն մեքենայով, որով քշել եք սովորել, ընտրեք նենց ՀՔԲ, որ մեքենա չունի (զանգով ճշտեք)։
ՀՔԲ-ն ընտրեցիք, ուզում եք գրանցվել, մեկ էլ պարզում եք, որ մոտակա ազատ օրը 2-3 ամսից ա։ Մի շտապեք գրանցել։
Էլի ինձ անհասկալի, անտրամաբանական պատճառով, գիշերները ազատ տեղեր են բացվում։ ՃՈ կայք մտեք առավոտ 9-ից մի քիչ շուտ, ու դուք կտեսնեք, որ հնարավոր ա մի քանի օրից ազատ օր գտնեք, կարողանաք գրանցվել։ Չգիտես ինչու գրանցվելու կոճակը աշխատում ա 9։00-ից մինչև 23:00 (արդեն զգուշացրել եմ. մի փորձեք տրամաբանություն գտնել)։ Հնարավոր ա ձեր բախտը բերի, ու դուք կարողանաք հենց էդ առաջին ազատ օրը գրանցվել։
Ու ստեղ ռաստ եք գալիս հաջորդ խիստ «տրամաբանական» երևույթին. ձեզ կարող ա գրանցեն ասենք ժամը 13։40, թեև էդ պահին ՀՔԲ-ում ընդմիջում ա։ Այսինքն էս համակարգը սարքողները երևի չգիտեն, որ պետական հիմնարկներում միշտ էդ ժամերին ընդմիջում ա, ու պետք չի մարդկանց էդ ժամին կանչել։
Գրանցվեցիք, հեռախոսով նույնիսկ նախորդ օրը հիշեցում եք ստանում, որ հաջորդ օրը չուշանաք։
Տեսական քննությունը
Ի՞նչ պիտի ձեզ հետ տանեք, ընթացակարգը ո՞նց ա։
Էս հոդվածը գրելուս պահին ասեցի հըլը փնտրեմ, կարող ա ինչ որ մի գողտրիկ կայքում էդ կարևոր ինֆոն կա։ Ու, ի զարմանս ինձ, գտա տենց գողտրիկ կայք՝ hartak.am։ Կոնկրետ տեսական քննության մասին ահագին ինֆորմացիա կա, թեև էլի թերի ա։
- Քննությանը մասնակցելու համար ձեզ պետք ա անձը հաստատող փաստաթուղթ։
- Քննությանը ներկայացեք սափրված, կոկիկ հագնված, քանի որ հենց էդ պահին են ձեզ նկարելու են, ու էդ նկարն օգտագործեն ձեր վարորդական իրավունքի մեջ ։)
- Վճարում 3000 դրամ։ Սրա համար կան մի քանի տարբերակներ
- Տեղում, վճարային տերմինալով (սրանք հիմնականում 300 դրամ էլ միջնորդավճար են ուզում)։ Այսինքն համ պտի մոտներդ մանր փող ունենաք, կամ էլ 10% միջնորդավճար տաք։ Ամենաչսիրածս տարբերակն ա
- Բանկում, փոստային բաժանմունքներում վճարում անեք, ու վերցնեք վճարման անդորրագիր՝ անպայման կապույտ կնիքով։ Ես բանկի հավելվածով էի արել վճարումը, ու տպիչով տպած թուղթը չընդունեցին։
- Տեղում, քարտով վճարել POS տերմինալով։ Սա ամենահարմար տարբերակն ա, բայց կարծեմ բոլոր ՀՔԲ-ները չեն, որ ունեն POS տերմինալ։
- e-payments.am կայքով։ Կայքում վարորդական քննությունները համար հատուկ բաժին կա, որտեղ նշված ա նաև հաշվեհամարը (եթե որոշեք բանկով վճարել, ու բանկը չունենա էդ տվյալները), բայց իրանց ասելով փոխանցումը նստում ա 3-5 օրում։ Փոխանցումն անելուց հետո կայքը ձեզ տալիս ա կոդ, որը տրամադրում եք ՀՔԲ-ին, նրանք էլ կայքում ստուգում, համոզվում են, որ փոխանցումն արել եք։ Սրա համար կա կառավարության որոշում, ու եթե հանկարծ ասեն, որ տեղյակ չեն ու չեն ընդունում տենց վճարումը, էս որոշումը ցույց տվեք, ու ստիպեք, որ տենց աշխատեն։
Ի դեպ, էս տարբերակներից ոնց որ թե մենակ բանկային փոխանցումն ա, որ ոչ մի միջնորդավճար չի ենթադրում ։) Բայց POS-ով ու e-payments-ով վճարման դեպքում միջնորդավճարը չնչին գումար ա։
Վճարման անդորրագրով ու անձը հաստատող փաստաթղթով մոտենում եք ՀՔԲ օպերատորին։ Շատ տեղերում հերթերի կառավարման համակարգ չկա, ու ոչ մեկին հետաքրքիր չի, թե ձեզ ժամը քանիսին են կանչել, որովհետև հնարավոր ա ձեզ կանչած լինեն 14։10, իսկ ձեզանից առաջ մի 5 հոգու էլ 13։00-ից մինչև 14։00 ընկած հատվածում։ Կարճ ասած՝ պատրաստ եղեք սպասելու։ Ու պատրաստ եղեք, որ սպասելու համար ոչ մի հարմարություն չի լինելու։ Ոչ սպասասրահ, ոչ տարրական նստարան, ոչ էլ նույնիսկ զուգարան։
Օպերատորը ձեզ գրանցում ա համակարգում, նկարում, ու տալիս տպվարծ թերթիկ, որով դուք մասնակցելու եք հետագա բոլոր քննություններին։ Ես դա համենայն դեպս պատճենել էի, բայց կորցնելու, կամ մոռանալու դեպքում միշտ կարող եք մոտենալ օպերատորին, ու խնդրել նորից տպել։ Բայց չենք մոռանում հերթերի մասին 😀։
Էդ թղթով գնում եք տեսական քննության սենյակ, որտեղ պարզում եք, որ եթե դուք ակնոց եք կրում, բայց չունեք հատուկ թուղթ ակնաբույժի կողմից, որը կհաստատի, որ ձեզ ակնոցները պետք են մեքենա վարելու համար, իրավունք չունեք քննությանը մասնակցել ակնոցով։ Ես հեռատես եմ, բայց էկրանից օգտվելու համար ինձ պետք ա ակնոց։ Ոչ մեքենա վարելիս։ Ստացվում ա, որ քննություն հանձնելիս ես ևս պտի լինեմ առանց ակնոցի։ Անտրամաբանական օրենքներից հերթականը։
Քննական հարցերը
Քննություններին պարապող բոլոր ապագա վարորդները չեն դադարում զարմանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ են ընտրվել էդ հարցերը։ Հարցերում չափազանց շատ են այնպիսինները, որոնցում ավելի կարևոր է ոչ թե գիտելիքների բազան, այլ տարրական ուշադրությունը։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք Հայաստան պատմության ընթացքում երբեք չեն վերաբերել Հայաստանին ու եթե մարդը Հայաստանի վարորդական իրավունքի համար ա դիմել, իմաստ չուներ դրանք ներառել։ Հարցերի քանակը խիստ սահմանափակ ա, ու չի ներառում երթևեկության կանոնների իսկապես կարևոր բազմաթիվ նրբություններ, որոնք ես ինքս կուզերի, որ ներառված լինեին։ Էս պահին էդ քանակն էնքան սահմանափակ ա, ու ՃՈ կայքում էլ հրապարակված, որ բազմաթիվ կայքեր ու հեռախոսային հավելվածներ թույլ են տալիս պարզապես անգիր անելով «սովորել» ու հանձնել էդ քննությունը։
Ի դեպ, եթե կայքերում ու հավելվածներում կարող ես մեծացնել խնդիրներում առկա նկարները ու զննել մանրամասները, ապա իրական քննական ծրագրում 24″-անոց մեծ էկրանի վրա էդ նկարները շատ փոքր են, ու ոչ մի հնարավորություն չկա մեծացնելու։ Առանց ակնոց, հեռատես մարդու համար դա լուրջ խնդիր ա։
Քննության արդյունքները տեսնում ես հենց տեղում, նույն պահին։ Սա երևի ամբողջ պրոցեսի ամենալավ, տրամաբանական մասն ա 😀
Ի դեպ, եթե պատրաստվում եք քննության, ինձ տելեգրամով գրեք, ձեզ հուշումներ կուղարկեմ, որ հեշտ հանձնեք, ես էլ հուսամ, որ մի օր էս ամբողջ համակարգը կփոխվի, ու ավելի տրամաբանական կդառնա։
Եթե քննությունից կտրվեցիք, նորից պտի ընտրեք ՀՔԲ, ՃՈ կայքով գրանցվեք, նորից վճարումով մոտենաք բաժին։
Իսկ եթե քննությունը հաջողությամբ եք հանձնել, մեկ տարի ժամանակ ունեք, որ հանձնեք նաև
Գործնական քննությունը
Գործնական քննության դեպքում հերթերն անհամեմատ ավելի մեծ են, քանի որ տեսուչների քանակը խիստ սահմանափակ ա, ի տարբերություն քննական համակարգիչների ։) Էդ պատճառով էլ շատերը չեն հասցնում էդ մեկ տարվա ընթացքում հանձնեն ու նորից պտի գնան, տեսական հանձնելու։
Ու էդ նույն պատճառով էլ տեղում սպասելաժամանակը անհամեմատ ավելի մեծ ա։ Եթե տեսականի դեպքում կարող ա 1-1.5 ժամ սպասես, որ օպերատորը քեզ գրանցի, գործնականի դեպքում, ասում են, կարող ա 7-8 ժամ էլ սպասես։ Ու էլի հիշեցնեմ, որ սպասելու ոչ մի հարմարություն չկա։
Գործնական քննությանը վճարը էլի 3000 դրամ ա, բայց կա մի մեծ ԲԱՅՑ։
Բացի բուն քննության վճարից դուք պարտավոր եք վճարել քննական մեքենայի մաշվածքը՝ 10.000 դրամ (Սա լրիվ այլ հաշվեհամարի ա վճարվում, դրա համար ոչ թե ասում են, որ վճարը 13.000, այլ հենց 3000 և 10.000)։
Ու ամենաաբսուրդն էն ա, որ էդ 10.000-ը պարտավոր եք վճարել, նույնիսկ եթե դուք եք մեքենան տարել։ Այսինքն դուք համ ռիսկի տակ ենք դնում ձեր տարած մեքենան (ինչը շատ հաճախ կամ ձեր բարեկամինն ա, կամ էլ ավտոդպրոցինը), համ էլ ինչ որ վերացական մեքենայի մաշվածք վճարում պետությանը։
Ընդ որում, եթե դուք ավտոդպրոցի մեքենայով չեք, նշանակում ա էդ մեքենան չունի համապատասխան կահավորում, ու վտանգավոր իրավիճակում քննություն ընդունող տեսուչը չի կարողանալու արգելակել։ Վթար լինելու դեպքում էլ ինքը ոչ մի պատասխանատվություն չի կրելու հետևանքների համար։ Իսկ այ պետական մեքենայի դեպքում քննություն հանձնողն ա ազատվում պատասխանատվությունից։
Ի դեպ, օրենքով էդ մեքենան պարտավոր ա էդ հարմարանքներով կահավորված լինի, ու տեսուչները, ինչպես որ հրաժարվում են աջ ղեկով կամ ավտոմատ կայանում անող մեքենաներով քննություն ընդունել, այնպես էլ էս դեպքում պիտի հրաժարվեին ։)
Վարորդները շատ են բողոքում, որ նրանց անհիմն կտրում գործնական քննություններից։ Նման բաները բացառելու համար ես բոլորին խորհուրդ եմ տալիս օգտվել իրենց իրավունքներից։ Մասնավորապես՝
- Ձեր ներկայացուցիչը կարող ա լինել քննական մեքենայում, առանց միջամտելու իրավունքի։
- Մեքենան կարա կահավորված լինի տեսաձայնագրող սարքով (իսկ ՀՔԲ-ների տրամադրած մեքենաները պարտավոր են դրանցով կահավորված լինել), ու դուք միշտ կարաք ի պաշտպանություն ձեզ օգտագործեք տեսագրությունները։
Ես հակված եմ մտածել, որ քննությունն ընդունող տեսուչներն իրենք էլ հասկանում ենք, թե ինչ վատն են էս պահին գործող նորմերը, ու փորձում են հնարավորինս խիստ լինելով կանխել անփորձ վարորդների փողոցում հայտնվելը։ Բայց դրա փոխարեն ես կառաջարկեմ փոխել քննության կարգը։
Օրինակ. քննության ընթացքում պահանջվում ա մեկ հետադարձով կայանել զուգահեռ և ուղղահայաց կայանատեղիներում։ Ընդ որում, եթե մի քիչ թեք կանգնես, ու հատես սպիտակ գիծը, կտրվում ես։ Էն դեպքում, որ սաղ քաղաքում չես տեսնի տենց կայանող վարորդ։ Բայց հերիք ա մի թեթև անձրև գա, ամեն կիլոմետրի վրա 1-2 վթար ես տեսնում։
Միգուցե արժի տե՞նց բաները ստուգել։ Թե ո՞նց են ապագա վարորդներն իրանց պահում էքստրեմալ պայմաններում, թե ինչքանո՞վ են զգում մեքենայի արագությունն ու արդյոք կարու՞մ են նորմալ հաշվարկեն արգելակման ճանապարհը՝ կախված ասֆալտի վիճակից։ Արդյոք նկատու՞մ են հետիոտնային անցմանը մոտեցող հետիոտնին, ու նկատելիս ոտները գազի՞ն են դնում, թե՞ արագությունը գցում են, որ զգույշ անցնեն։ Էս կարգի, ավելի պրակտիկ, ամեն օր փողոցներում ռեալ պետքական հմտությունները։
Ընդ որում ընտիր կլինի, որ խախտումները դասակարգեն, ասենք անուշադիր վարում, անհարգալից վարում, վտանգավոր վարում, ու քննությունից հետո ոչ թե ասեն, այ էսինչ տեղում էսինչը սխալն արեցիր, այլ ասենք էսինչ տիպի խախտում արեցիր, գնա, մտածի, թե որ հատվածում էր դա։ Բողոքարկումն էլ լինի միայն որոշակի ժամանակ անց (ասենք մեկ շաբաթ), որ վարորդը ժամանակ ունենա վերլուծել սեփական սխալները։ Վիդեոն տան, ասեն գնա, մտածի, եթե մի շաբաթից ինքդ չհասկացար, կգաս, կասենք ։)
Ես բավականին հեշտ ստացա, ու թեև քննությունն ընդունող տեսուչը խնդրեց իրեն չնկարել, բայց ամբողջ ընթացքում շատ շատ բարեհամբույր էր, հրահանգները շատ հստակ ու հասկանալի։ Քանի որ կար չնկարելու խնդրանք, կինս սեփական մեքենայով ամբողջ ընթացքում հետևեց մեզ, ու հեռվից նկարեց :D։
Ինձ ակնհայտ էր, որ տեսուչը վիզ չի դրել ինձ կտրի ։)
Իհարկե չեմ բացառում, որ դեր ա խաղացել նաև իմ հանրային գործունեությունն ու էն փաստը, որ որպես նախկին արմավիրցի, ՀՔԲ-ում ծանոթ ունեի 😀
Ընդ որում բոլորն տեսուչներն են շատ լավ դիմավորում քննություն հանձնողներին, ու սա փաստում են այլ հանձնողները ևս։ Իրենց աշխատանքում միակ բանը, որ դուրըս չեկավ, էն էր, որ իրենց սենյակում ծխում են։
Հավելում. նոր ասեցին, որ միշտ չի, որ տեսուչները տենց բարեհամբույր են, ու շատ քննվողներ պատմում եմ, որ տեսուչներն ավելորդ լարվածություն են ստեղծում, ու դրա արդյունքում կտրում։ Քանի որ ինքս նման բան չեմ տեսել, մենակ փոխանցում եմ լսածս։
Գործնական քննությունից կտրվելու դեպքում առաջին անգամ 1 շաբաթ ժամանակ են տալիս, համարելով որ լարված եք եղել, գնաք մի քիչ էլ պարապեք գաք, իսկ հաջորդ անգամները՝ 1 ամիս։ Երևի արդեն համարելով, որ դա լարվածության բան չի, պտի նորմալ քշել սովորեք։
Իսկ նորմալ քշել սովորելու համար շատ կարևոր ա որ երկրում լինեն իսկապես որակյալ …
Ավտոդպրոցներ
Ակնհայտ ա, որ լավ ավտոդպրոցները տալու են լավ վարորդներ։ Բայց էս գործում պետությունը կարծես թե ձեռքերը լվացել ա։ Էսօր ինտերնետը ողողված ա տարբեր դասընթացների հայտարարություններով, որոնք կարճ ժամանակում ինչ որ բան են սովորեցնում, վերջում էլ տալիս են սերտիֆիկատ, որ մարդն ավարտել ա էդ դասընթացը։ Ասում են գործատուները մեծ ուշադրություն են դարձնում նման սերտիֆիկատներին։
Ստացվում ա, որ մարդը ասենք chatGPT-ից օգտվելու համար կուրսերի սերտիֆիկատը ինչ որ բան արժի, իսկ մեքենա վարելու գործում նույնիսկ պրիմիտիվ սերտիֆիկատի կարիք չկա. գնա, մի դատարկ տեղ «քշել սովորի», արի, հանձնի։
Ես շատ կուզեի, որ ավտոդպրոցները լիցենզավորվերին, ունենային որոշակի պարտադիր ծրագիր, որը կներառեր էն թվարկածս հմտությունները։ Ու մարդիկ պտի ասենք 20 ժամ պարտադիր հաճախեին ավտոդպրոց, ստանային սերտիֆիկատ, որից հետո նոր իրավունք ստանային մասնակցել քննություններին։ Հենց քննությունների արդյունքներով էլ կարելի ա հետագայում գնահատել էդ ավտոդպրոցների որակն ու արդյունավետությունը։ Արդյունքում կունենայինք ավելի պատրաստված վարորդներ, պակաս ծանրաբեռնված ՀՔԲ-ներ, ավելի քիչ հերթեր, ու ավելի ապահով երթևեկություն։
Ամփոփեմ՝ գործող համակարգի հիմնական խնդիրները
- Թեև խիստ պակասել են փողով, այսինքն ապօրինի, վարորդական իրավունքի ձեռբերման դեպքերը, բայց երևույթը դեռ կա, ինչի մասին փաստում են հենց ոստիկանության բացահայտումները։
- Ընթացակարգերի մասին տեղեկության պակասը, ինչպես օնլայն հարթակներում, այնպես էլ հենց ՀՔԲ-ներում։ ՃՈ կայքում պետք ա մանրամասն գրած լինի ամբողջ պրոցեսի նկարագրությունը, ՀՔԲ-ներում էլ հենց մտար, լավ տեսանելի տեղում պտի տպված փակցված լինի էս ամբողջը։ Կարան մի հատ էլ կարճ հղում կամ QR դնեն, որ կբացի ՃՈ համապատասխան էջը։
- Քաղաքացիների ընդունելության պատշաճ մակարդակի ապահովումը։ Սկսած նախորդ կետի ինֆորմացիայի տրամադրումից, վերջացրած նորմալ սպասասրահներով, հերթերի կառավարման համակարգով, նորմալ զուգարանով, երկար սպասողների համար հասանելի առևտրի կետերով, կամ տարածքում հասանելի կետերի մասին ինֆորմացիայով։
- Ավտոդպրոցների վերահսկողությունը պետության կողմից։
- Քննական հարցերի վերանայում։ Վերացնել կոնկրետ թվով հարցերը, բացառել անգիր անելով հանձնելու հնարավորությունը, ներառել ամբողջ օրենսդրությունը, բայց նենց որ շեշտը դրվի հենց գիտելիքի վրա, ոչ թե «և-կամ» շարադրանքով ուշադրությունը ստուգելու։ Ուշադրությունը փողոցում ա ավելի շատ պետք, ոչ թե քննական սենյակում։
- Գործնական քննության ընթացակարգի փոփոխում, ավելի պրակտիկ հմտությունների ստուգում։
Քննարկումների ու մեկնաբանությունների համար հրավիրում եմ կամ ֆեյսբուք, կամ տելեգրամ