Քանի որ մայիսի սկիզբ մի քանի ոչ աշխատանքային օրեր կային, որոշեցինք ընտանիքով էդ օրերից մի քանիսն անցկացնենք Սյունիքում. ես շատ քիչ եմ եղել ու կարճ ժամանակով, իսկ մնացածը կարելի ա ասել չէին էլ եղել։
Նկարներ շատ են լինելու ։)
Օր 1
Աներձագիս խորհորդով (շնորհակալություն իրեն) գնացինք Սելիմի լեռնանցքով, ու թեև ճանապարհը լավ երկարում ա, բայց ավելի սիրուն էր։

Մանավանդ էս սառած բլուրներն Մունան շատ հավանեց, քանի որ ձյուն առաջին անգամ էր տեսնում ։)


Մինչև հելել եմ բանկոմատից փող հանեմ, Վերան նկարել ա, թե ոնց ա Մունան ճամփորդում, եթե լուսամուտներ բաց քշել լինում ։)

Հըլը ստեղ ինչ սիրուն ճամփայա։

Այ սենց սիրուն ճամփեքով հասանք Եղեգնաձոր, ու հենց կենտրոնում տեսանք ֆուդկորտ։ Ասինք մի կտոր հաց ուտենք, շարունակենք։ Բայց արդեն սովորություն ենք դարձրել, տենց տեղեր մտնելուց առաջ կամ հարցնել շան հետ կարելի ա թե չէ, կամ էլ դռան վրա փնտրել համապատասխան նշանը (արգելող)։ Էս դեպքում կար նշանը, բայց հենց դեմը կանգնած տղերքը մի օբյեկտ խորհուրդ տվեցին։
Նենց նկարագրեցին, թվաց, թե 100 մետր էն կողմ ա, բայց պարզվեց մի 15կմ պտի քշեինք, որ հասնեինք։ Որսկան էր անունը։ Ահագին ակուրատնի, հարմար տեղ էր, թեև մենյուն իհարկե երեխեքը չհավանեցին, որտև ֆրի չունեին 😀

Սենց սիրուն, հարմար տաղավարներ էին Արփա գետի վրա։

Սնվելուց հետո որոշեցինք կոֆեն խմենք Սարավան գյուղի մեր հին ծանոթների տանը։ Մարդիկ դե տարբեր կենդանիներ ունեն (խոզ, հորթ, հավ), Մունան էլ հենց այլ կենդանի ա տեսնում, վրայա տալիս, որ հետները խաղա։ Էս մի հորթն ընկել էր իրա խելքին, իրար էին հոտոտում, ու լարում ։)

Կոֆե խմելը դարձավ մի եքա հյուրասիրություն, բայց դա չենք նկարել 😀
Ստեղից շարժվեցինք դեպի
Շաքիի ջրվեժ
որը մենակ նկարներով (ու էն gender party-ի վիդեոյով) էի տեսել ։)
Տակը իհարկե լիքը նկարվանք, ես ու Աստղիկն էլ ծիածանի տակով անցանք, բարձրացանք վերև՝ էդ ընթացքում լավ սառը ցնցուղ ընդունելով ։)

Մոռացա սկզբից գրեմ, որ նախօրոք ոչ մի հյուրատուն չենք ամրագրել, գնում էինք էն հույսով, որ տեղում մի բան կճարենք։ Ճամփին ֆեյսում գրեցի, որ ընկերներս լավ տեղեր խորհուրդ տան, պարզվեց էդ օրով ոչ թե լավ ու վատ պտի անենք, այլ պտի փորձենք պարզապես ազատ տեղ ճարել ։) Ու մինչև հերթով զանգում եմ ընկերներիս նշած հյուրատներ, ինձ զանգում ա հին ընկերս՝ Սմբատը Խալաթյանը, ու ասում՝ դու գործ չունես, ես կճարեմ 😀
Մի քիչ հետո զանգում, հեռախոսի համար ա տալիս, ու ուղարկում
Գորիսի «Թռիչք» հյուրատուն։
Մինչև գնում էին, ճամփին նավիգատորը սխալվեց, այլ տեղ տարավ, մենք էլ առիթից օգտվելով նկարվեցինք էս տարօրինակ շինության տակ ։)

Եթե սենց մառախուղ չլիներ (ֆոնում երևում ա), տակից լրիվ Գորիսն էլ կերևար, բայց դե ոչ այսօր ։)
Այ ստեղից արդեն հետ իջանք, գտանք մեր հյուրատունը։ Ճամփին արդեն ֆեյսում նկարներն ու վիդեոները նայել, ու հիացել էինք։
Տեղում էլ համոզվեցինք, որ նկարները հեչ չեն խաբում ։) Շատ չեմ ծավալվի, հենց իրանց մոտ նայեք, վայելեք, զուտ կասեմ, որ հյուրատունը լրիվ անտառի մեջ ա, ու ասենք ռեստորանի տաղավարից դուրս գաս, սխալ ուղղությամբ 50 մետր քայլես, արդեն անտառի մեջ ես ։)
Հյուրատունը նոր էր բացվում, վրանները (սա հենց վրանային տիպի հյուրատուն ա) դեռ քիչ էին, ու չէին կարող մեզ 2-րդ գիշերն էլ պահել, քանի որ արդեն ամրագրված էին։
Քանի որ դեռ նոր են բացվում, կային շատ մանր թերություններ, որոնց մասին տիրոջն ասել եմ, իսկ ընդհանուր տպավորությունը շատ շատ լավն էր։ Համ վրանները, համ դիրքը, տեսադաշտը։ Սարերի վրայից նայում ես, ու դիմացը մի կողմից սարերն էն, մյուս կողմից՝ Գորիս քաղաքը։

Սա էլ մի կադր իրանց ռեստորանի տաղավարներից։

Ստեղ տեղավորվելուց հետո իջանք քաղաք՝
Գորիս
մի բան ուտելու։ Արդեն գրել եմ, որ հյուրատունն ուներ ռեստորան, բայց քանի որ Գորիսում չէինք եղել, որոշեցինք ընթրիքը հենց քաղաքում անել։ Շատ էինք լսել, որ վերջին տարիներին շատ ա սիրունացել։ Չգիտեմ ոնց բախտներս բերեց, բայց որ մեքենայով մտանք քաղաք, մի փողոցը բռնեցինք, ու երկար քշեցինք, հայտնվեցինք հենց հրապարակի կողքը։
Հրապարակը զարմանալիորեն դատարկ էր։ Մի քիչ քայլեցինք, մի քանի հոգուց փորձեցինք ռեստորանի տեղ իմանալ։ Մեկը մի շաուրմայանոցի տեղ ցույց տվեց։ Գտանք, պարզվավ սկի նստելու տեղ չունեին, պիտի ոտքի վրա ուտինք, ինչը հենց ձեռ չէր տալիս էդ հոգնած հալերիս ։) Բայց շատ լավ էր, որ շանը բան չասեցին։ Ու մի բան էլ հուշեցին, որ 2 խաչմերուկ էլ քայլենք, իսկական ռեստորան կա՝ «Տակառիկ»։ Մինչև էս պահը ոչինչ վատ բան չէր հուշում 😀
Հասանք էդ Տակառիկ, էլի ի պատիվ իրանց նշեմ, որ շան համար թեմա չսարքեցին։ Շուն էլ, ի պատիվ իրեն, շատ հանգիստ էր, ի տարբերություն սրահում ներկա այլ երեխաների 😀
Պատվերները տվեցինք, ու սպասում ենք։ Էլի ենք սպասում։ Հետո էլի։ Զգում ենք, որ էնքան ա երկարում, որ արժի շան կերի մասին էլ մտածել, ու էս տեմպերով շունը սովից սատկելու ա 😀 Ու եթե մեր սնունդը տենց էլ չեն բերում, իրանը հաստատ կա, բայց մեքենայի մեջ ա։ Ես հետ եմ քայլում դեպի հրապարակ, որ կերով ամանը հասցնեմ էդ ռեստորան։ Ես լավ արագ հասա մեքենային, բայց պատկերացրի, թե ինչ դժվար ա լինելու էդ նույն ճանապարհը Վերայի համար։ Համ որտև լավ հոգնած էինք, համ էլ ոտքը սկսել էր ցավալ։ Ու արեցի մի բան, որը մինչև էդ երբեք չէի արել։
Ինքնակամ նստեցի մեքենայի ղեկին, ու քշեցի դեպի ռեստորան։ Էդ ընթացքում հետևից հա սիգնալ էին տալիս, ես էլ քաշեցի աջ, ասի անցեք, ես դանդաղ եմ գնալու։ Հետո տեղից պոկվելոց շատ քիփ անցա հանդիպակաց եկող մեքենայի կողքով, բարով խերով հասա տեղ, կերը հասցրեցի շանը։ Խոսակցության ընթացքում տնեցիք հասկացան, որ քշելով եմ եկել, ու հետագա խոսակցության ընթացքում էլ պարզեցինք, որ քշել եմ առանց ֆառերը միացնելու 😀
Ասեմ, որ նույնիսկ էսքանից հետո էլի ահագին սպասել ենք, մինչև սնունդը բերեն 😀

Ընդհանուր ոնց որ թե 1 ժամ սպասել ենք, որտև մատուցողի ասելով տակի հարկում մեծ միջոցառում էր ամրագրած, ու խոհանոցը չէր հասցնում։
Ընդհանուր տպավորությունները Գորիսից շատ վատն էին։ Դատարկ հրապարակ, մարդիկ ռեստորանի տեղ չգիտեն, գտած ռեստորանը շատ վատն էր, ու արդյունքում ոչ մի դրական հիշողություն (դե, բացի իմ ավտո քշելը քաղաքում)։
Գորիսից հետո գնացին հյուրատուն, քնելու՝ պլանավորելով մեր
2-ր օրը
Առավոտ հենց ռեստորանում նորմալ նախաճաշելուց հետո շարժվեցինք դեպի Տաթևի վանական համալիր։ Առաջին անգամ էինք լինում, ահագին մեծ, տպավորիչ տեղ էր։ Համալիրի դիմաց մի հատ էլ առանձին շինություն թանգարան կա, էլի հետաքրքիր էր. ձեթ ստանալու հին սարքեր էին ցուցադրված։
Ստեղ բոլոր ծակուծուկներն ուսումնասիրելուց հետո շարժվեցինք
Դեպի Կապան
Կապանի մասին էլ էինք լիքը լավ բան լսել, ու լավ տրամադրությամբ հասանք։
Հըլը քաղաք չմտած պարեկների տեսանք, ասի հըլը խոսեցնեմ ։)
Հարցրեցի համ քաղաքում որևէ տեսարժան վայր, համ նորմալ սնվելու տեղ։ Որպես տեսարժան վայր նշեցին ինչ որ եկեղեցի, որը հետո իմացա քաղաքից մի 30 կմ հեռու ա, իսկ որպես սնվելու տեղ, ինչ որ «Տռիվեռս»։ Հստակ տառերով չկարացան ասեն ոնց գրեմ, բայց վստահեցրին, որ յանդեքով կգտնեմ։
Յանդեքսը իհարկե չգտավ 😀
Ես էլ յանդեքսին ասի ցույց տա մոտակա սննդի կետերը, ինքը մեզ տարավ հենց գետի վրայի մի սիրուն կաֆե։ Հենց կողքն էլ հրապարակն էր։ Բայց կաֆե մեզ չթողեցին մտնենք շան հետ 😀
Տեսքից նորմալ, ցիվիլ բան էր երևում, բայց դե փաստացի գեղցի էր մենեջերը ։)

Գորիսի պես ստեղ էլ սկսեցինք այլ տեղեր հարցնել։ Մի հին հյուրանոցի ընդունարանում նստած մի տատի էլի ուղղորդեց դեպի «Թռիվեռս», որը, պարզվեց, էդ հյուրանոցից մի քիչ էն կողմ ա։ Քայլեցինք, հասանք ու ի՞նչ պարզվի 😀
Ռեստորանը (իրա վերևում էլ փաստերեն նույնանուն հյուրանոցը) կոչվում էր Three Ways (Երեք ուղի)
Մտանք, նստեցինք, կես բերան բան չեն ասել շան համար նույնիսկ նրանից հետո, որ իրա կերամանը սեղանին էինք դրել, ու շունը պոչով կպավ, լրիվ թափեց գետնին, ես ու Վերան կռացել, դա հավաքում էինք։
Կամ երբ երեխեքը, նախորդ օրվա ռեստորանից հետո տրամադրվել էին 1 ժամ սպասել, ու սեղանին խաղաքարտեր փռեցին, ու դուռակ սկսեցինք խաղալ։
Լիքը բան պատվիրեցինք, ու բացի տոլմայից, մնացած ամեն ինչ ընտիր էր։ Սպասարկումն էլ դա արդեն ասեցի, շատ շատ լավն էր։ Ցավոք ոչ մի նկար չենք արել, բայց էն որ միանշանակ խորհուրդ կտամ օգտվել, դա փաստ ա։ 10-ից 10 (դոլման հաշիվ չի :D)
Ու թեև իրանց գտնելու համար երկար քայլել էինք, նենց լավ տրամադրությամբ հելանք, որ էլի երկար քայլել ենք հետ, էլի քայլել ենք դեպի հրապարակ, հետո էլ ինչ որ նոր սարքած շատ փոքրիկ «մատանիների պուրակ»։

Ստեղից էլ մի քիչ քայլեցինք դեպի մեքենան, ու էդ ընթացքում Մունային ոնց որ թե առաջին անգամ կատուն չանչեց ։)

Էս ընթացքում ես փորձել էի էս մի գիշերվա էլ մնալու տեղ ճարել։ Գտածս «հյուրանոցը» Հալիձորում էր, Տաթևի ճոպանուղուն շատ մոտ ու դա շատ հարմար էր, քանի որ հաջորդ օրը պլանավորում էինք այցելել ճոպանուղին, Սատանի կամուրջն ու Խնձորեսկի ճոճվող կամուրջը։
Հետ գնալուց ընկանք շատ ուժեղ մառախուղի մեջ, ու դա թեև վտանգավոր, բայց հետաքրքիր փորձություն էր։ Մանավանդ որ արդեն մութն էլ ընկել էր։
Հյուրանոցը շատ անկապ էր, համարներում սկի թեյնիկ չկար, բայց մի գիշեր յոլա տարավ։ Գիշերը օնլայն գնեցի ճոպանուղու տոմսերն, քանի որ շատ էին վախեցրել, որ ուժեղ հերթեր են, կարող ա շատ սպասենք։
Օր 3
Առավոտյան որ հյուրանոցից նկարում էինք սարերը, արդեն լավ երևում էր, որ մառախուղ ա սպասվում։

Այսինքն մենք մենակ տեսնում էինք, որ մի կողմում մառախուղ ա, բայց չգիտեինք, թե մեզ ինչ ա սպասվում ։)
Հյուրանոցում թեթև նախաճաշելուց հետո, պլանավորած ժամից ահագին էլ շուտ գնացինք
Տաթևեր ճոպանուղի
Քանի որ շուտ էինք հասել, ասինք, եթե ավելի շուտ հնարավորություն լինի մտնելու, շուտ գնանք, բայց փաստորեն մարդիկ շատ էին, ու մենք շարժվեցինք միայն մեր ժամին։


Ամեն դեպքում գնալու ժամանակ ամպերը մեզ համարյա չխանգարեցին, հասանք էլի Տաթև վանական համալիր։
Ժամուկես ազատ ժամանակ ունեինք, որի մի մասը Վերան ու Աստղիկն օգտագործեցին վանական համալիրում նոր նկարահատումների համար, մենք էլ տղերքով ֆռֆռում էին տարածքում։
Ստեղ մի հիշվող էպիզոդ եղավ ։)
Լիքը մարդ շների հետ էին, ու քանի որ մի պահ շները (մանավանդ մեր Մունան) սկսեցին հաչալ, մեկ էլ մի պառավ մոտեցավ, ու մունաթով սկսեց պահանջել, որ շներին տարածքից հեռացնենք։ Ես պասլատ արեցի (իհարկե առանց հայհոյանքների 😀 ), մեկ էլ սա ֆռացել ա կողքը կանգնած մի զույգի տղուն (որոնք նոր են մտնում համալիրի տարածք) թե բա «տղամարդ ես, մի բան ասա»։ Սա էլ թե «տղամարդ եմ, մի բան եմ ասում»։ Կարճ ասած, բոլորը էդ հիստերիկ պառավի վրա սկսեցին ծիծաղել, ինքն էլ թողեց, դուրս եկավ տարածքից։
Ավելի ուշ տեսա, որ ինքը ընդամենը վերևի բուդկեքի վաճառականներից էր։ Ու իմ հեռանալուց հետո հոգևորականներից մեկն էր դուրս եկել, ու շատ հանգիստ, մարդավար խնդրել, որ գլխավոր տաճարի մուտքից հեռու պահեն շներին, որ հաչոցները ներսը չլսվի։ Այսինքն ընդհանուր համալիրի տարածք մտնելու արգելքի մասին խոսք չի էլ գնացել։
Դրանից հետո գնացել, ճոպանուղու մոտ սպասում էինք մեր ժամին, որ հետ գանք։
Նենց վիճակ էր, որ մարմնով զգում էինք որ ամպի մեջ ենք։ Ու էդ տարածքի այգում նստած մի քիչ հեռվի ծառերն արդեն չէինք տեսնում։
Բայց հետադարձին նոր հասկացանք, թե ինչ ա իսկական մառախուղը ։)

Էս պատուհաններից դուրս բացարձակապես ոչ մի բան չէր երևում։ Նույնիսկ էս մասերը, որ գնալուց տեսել էինք, որ խցիկին ահագին մոտ են, հետ գալուց էլ չկային։

Էն հեռվում երևացող սիլուետը Վերայինն ա։

Էս էլ կայանատեղին. դե գնա, մեքենադ գտի 😀
էս վիճակով ասեցին, որ Սատանի կամուրջ մտնել իմաստ չունի (վստահ չեմ որ տենց ա, քանի որ դա ոնց որ թե քարանձավ ա), բայց ասին ճոճվող կամուրջը կերևա, քանի որ լավ ցածր ա։
Տենց որոշեցինք գնալ Խնձորեսկ։ Ամբողջ ճանապարհը էլի սենց մառախուղ էր։ Քշել ենք շատ դանդաղ ու զգույշ ։)

Խնձորեսկում էլի էս նույն վիճակն էր։ Ասենք մտել ենք գյուղ, 2 գոտիանոց ճանապարհ ա, ու մեր դիմաց մեքենայա կայանած։ Շատ երկար մտածում էինք դրանց շրջանցելուց, որտև դեմից եթե մեքենա գար, տեսնելու ձև չունեինք ։)
Բարով խերով հասանք, համոզվեցինք, որ իզուր ենք եկել, ու նույնիսկ սնվելու տեղ չկա ։)
Հետ քշեցինք դեպի Գորիս, էլի մտանք մեր հավանած «Թռիչք» հյուրատուն, նորմալ սնվեցինք։

Քանի որ էս անգամ նորմալ չենք նկարել սնունդը, նախորդ նախաճաշից էլ մի նկար դնեմ ։)

Տնական համով ձու, մեղրոմոմով մեղր, պանիր, թթվասեր, նրբերշիկ ու երշիկեղեն։
Երեխեքը պիցցան էլ շատ հավանեցին, ու հետ գալուց լիքը կերան։
Սրանից հետո վերադարձանք Երևան, փաստացի էս օրը լինելով միայն ճոպանուղում։
Ընդհանուր մի քանի շատ լավ օր անցկացրինք, ու կակռազ առիթ ա, որ էլի գնանք, համ էն պակաս տեղերը լրացնենք, համ նոր տեղերի մասին կարող ա իմանանք, համ էլ կրկին կլինենք համ էդ հյուրատանը, համ էլ էն ռեստորանում 💓։ էդ երկուսը եթե չլինեին, լրիվ այլ տպավորություներով էինք հետ գալու։