Ալիէքսպրեսի եզ առաքումը

Ես վաղուց աշխատում եմ դրսից գնումներս Ամազոնից անեմ։
Ալիից եթե միանգամից Հայաստան եմ պատվիրում, ուրեմն 2 ամիս հաստատ մեջն ա։
Ռուսաստան պատվիրելուց էլ փոխանակ տանեին Գլոբբինգի օֆիս, տանում թողնում էին փաստային բաժանմունք, ու ասեմ, դե վերցրեք։

Դրանից հետո, եթե ալիից պտի բան առնեի, ընտրում էի նենց խանութ, որ Մոսկվայում պահեստ ունենա։ Դրանք գոնե պարտաճանաչ հասցնում էին վերջնական հասցեով։

Մինչև էսօր։

Մի քանի օր առաջ MI Store-ի Մոսկվայի պահեստից բան են պատվիրում, ու էսօր ինչ որ 5post.ru-ից նամակ եմ ստանում, թե ձեր առաքանին մեր մոտ ա, եկեք, էս կոդով ստացեք։
Հետները կապնվելու համար մի հատիկ համար կա՝ 8800-ով սկսվող, այսինքն Հայաստանից զանգելու ձև չունեմ։ Կայքում support-ի հետ կապնվելու համար պտի կայքում գրանցվես, իսկ դրա համար պետք ա ռուսական համար 😃

Հիմի Ալիի էջում էդ խանութին եմ նախշում, բայց արդեն New Post-ի հետ պայմավորվել են, իրանք կվերցնեն, կուղարկեն։

Ես էլ հերթական անգամ ուրախանամ, որ Amazon prime ունեմ կես գնով, Ալիի հերն էլ անիծած։

0 Shares:
Թողնել պատասխան
Ձեզ նաև դուր կգա

Արշավ դեպի Դսեղ, կամ ինչու պետք չի օգտվել Տա Թև Տուր ընկերության ծառայություններից

Դիտումներ՝ 247 Պատմեմ մեր երեկվա դպրոցական արշավի մասին ։) Նոր դպրոցում Կորյունի դասարանցիների առաջին արշավն էր։Վերան, որպես դասարանի…
Կարդալ ավելին