Էլի մեր տան մոտի ԱՊՕՐԻՆԻ շինարարության թեմայով։
Բողոքել էինք ուր որ պետք ա, որ սրանք նենց են «աշխատում», որ խիստ կասկածներ կան, որ համ աղմուկն ա թույլատրելիի սահմաններից դուրս, համ վիբրացիան։
Տեսչական մարմնից առաջին անգամ եկան ստուգման, կառուցապատողը թույլ չտվեց չափել, ինչ ա թե տեղեկացված չի։ Նամակն էդ նույն առավոտ էր հասել ինձ, իրանց հնարավոր ա դեռ չէր էլ հասել։
Մի կողմ դնենք էն հարցը, թե ինչքանով ա նորմալ, որ քաղաքացում բողոքով քաղաքացու տանը չափումներ անելուց առաջ պարտավորված են տեղեկացնել օրինախախտին։
Օկ, տեղեկացված չէր, չթողեց, տեսուչները գնացին, նորմալ տեղեկացումն ուղարկեցին։
Էսօր հերթական չափումների օրն էր։ Առավոտը զարմանալիորեն լուռ սկսվեց։ Գործ չէին անում։ Տեսուչները տենց վախտ իրավունք ունեն մտնել շինհրապարակ, ու պահանջեել, որ տեխնիկան աշխատեցնեն։
Բայց ինչպիսի՞ ԱՆԱԿՆԿԱԼ։ Շինհրապարակը փակ էր։
Ես կարա՞մ սրանից ենթադրեմ, որ կառուցապատողը լավ էլ գիտի, թե ինչ քաքեր ա ուտում, ու պատրաստ ա թեկուզ սենց մանր չափումներին խոչընդոտելով, տուգանվի, քան թույլ տա, որ չափումների արդյունքներով արձանագրվեն էդ խախտումները։
Ես կարա՞մ արձանագրեմ, որ քաղաքապետարանում աշխատում են մարդիկ, որոնք եթե էսքան ժամանակ էս մասին բարձրաձայնելուց հետո շարունակում են անտեսել խնդիրը, ուրեմն կամ իրենց տեղում չեն, կամ էլ լավ էլ իրենց տեղում են, բայց անձնական շահ ունեն։
Էն, որ քաղշինը էս նախագծին դրական եզրակացություն տվել ա, որտև ընտեղ ինչ որ մեկն անձնական շահ ունի, իմ համար կասկածից վեր ա։
Տեսնենք երբ են սրանք դատվում 👿