Recaps – համարյա նույնքան հարմար, ինչքան KDWin-ն էր

Սկզբից մի քիչ հենց KDWin-ի մասին։

Եթե էս պատմական էքսկուրսը չեք ուզում կարդաք, միանգամից անցեք գլխավոր մասին 🤣

Windows-ում հայերեն գրելու անհրաժեշտությունը ծագել Windows-ի ստեղծման օրվանից։ Դրանից առաջ DOS-ի համար կային տարբեր ստեղնաշարի դրայվերներ։ Windows-ի համար իմ տեսած առաջին ծրագիրը WinKeys-ն էր, որը թույլ էր տալիս գրել հայերեն, ռուսերեն ու անգլերեն։ Թրեյում (ժամացույցի կողքը) դրոշ էր ցույց տալիս, դրանով, կամ ստեղնաշարով փոխում էիր լեզուն։

Winkeys 32

Հետագայում դա թարմացավ, ու սկսեց նաև յունիկոդ կոդավորում աջակցել։ Բայց իրա խնդիրն էն էր, որ ստեղնաշարի դասավորությունը քեզ հարմարեցնելու ոչ մի հնարավորություն չկար։

Տեսածս հաջորդ ծրագիրը Armenian NLS-ն էր (National Language Support)։ Սա թրեյում Հ տառով կոճակ էր ցույց տալիս, որը սեղմված վիճակում գրում էիր հայերեն, ինձ անջատած վիճակում համակարգում դրած լեզվով։

Սա էլ թույլ չէր տալիս փոխել տառերի դասավորությունը, բայց մի հիանալի նորամուծություն կար։ 8 թվանշանի տակ դրել էին Ռ տառը, ոչ թե Ր, ինչպես մինչև էդ ընդունված էր բոլորի կողմից։

Arn NLS 2

Ընդունեք, որ նորմալ չի, որ 3 ՖՈՆԵՏԻԿ (այսինքն լատինատառին համապատսխանեցված) ստեղնաշարերով անգլերենում սեղմում ես A, R, T, A, K կոճակները, ռուսերենում էլ նույնը, իսկ հայերենում՝ A,8, T, A, K։ Ու հաշվի առեք, որ Ր-ն շատ ավելի հաճախ ա օգտագործվում, իսկ թվերի տակ աշխատում են խցկել էն տառերը, որոնք համեմատաբար քիչ են պետք գալիս։ Սրա խաթր ես անցա ArmNLS-ին, ու էնքան սովորեցի էս տարբերակին, որ բոլորին համոզում եմ, թե դա ինչ հարմար ա։ Մեր տանը բոլորս շատ վաղուց հենց տենց ենք գրում։

KDWin-ը հեղափոխական ծրագիր էր։


Համ հսկայական թվով լեզուների բազա, համ սեփական դասավորություն ու նույնիսկ լեզու ավելացնելու հնարավորություն, համ ներկառուցված կոնվերտեր …

Հին վերսիաները նույնիսկ սիստեմայի մեջ կարում էին նենց փոփոխություններ անեին, որ սիստեման սկսեր հայալեզու ծրագրերը նորմալ ցույց տալ (սրանից սիստեման երբեմն նենց էր վնասվում, որ հետ բերել չէր լինում, որ ռուսերենը նորմալ ցույց տա, բայց դա այլ թեմայա ։) )
Ես հենց սկզբից սարքեցի իմ ուզած դասավորությունը (8=Ռ), ու ինչն էր կայֆ, որ ես կարայի էդ սարքածս կոնֆիգը պահեի ֆլեշիս վրա, ու ցանկացած տեղ դա աշխատեցնելով ստանալ իմ ստեղնաշարային դասավորությունը։
Ի դեպ, KDWIN-ը միշտ աշխատել ա պարզապես պատճենելով։ Ինսթալլ անելը երբեք պարտադիր չի եղել։

KDWin-ը էս թվարկածներիցս առաջինն էր (ու կարծեմ միակը), որ ստեղծեց նաև 64 բիթանոց տարբերակ։

Բայց KDWin-ի ամենամեծ ու ամենակարևոր հարմարությունը ինձ համար էն էր, որ տարբերակում էր աջ ու ձախ կողմերի «Alt+Shift» կոմբինացիաները։
Մենք առօրյայում հիմնականում 2 լեզու ենք օգտագործում, ու ամեն անգամ չենք նայում դրոշին։ Դասավորում էինք ասենք ձախ կողմում հայերեն ու անգլերեն լեզուները, ու գրելուց պարզապես փոխում լեզուն, հստակ իմանալով, թե որ լեզվով ես գրելու հաջորդ վարկյանին։

Եթե դուք օգտվում եք ստեղնաշարի լեզուն փոխելու Windows-ի ներկառուցված գործիքից, ապա այն թքած ունի, թե որ կողմից եք սեղմում «Alt+Shift» կոմբինացիան։ Սիստեման հերթով անցնում ա բոլոր լեզուների վրայով։ Ու եթե ձեր մոտ 2-ից ավել լեզու ա դրած, տեքստ հավաքելը դառնում ա փորձություն։

Windows 10-ի մեջ ավելացրին նոր կոմբինացիա՝ Win + Space, որով բացվում ա ստորև պատկերված պատուհանը, ու արդեն բացված վիճակում հերթով սեղմում եք Space (пробел), կանգնում ձեր ուզած լեզվի վրա, ու դրանով գրում։ Սա մի քիչ ավելի հեշտ ա, քան թրեյի փոքր EN, HY գրածը, բայց մեկ ա, ամեն անգամ ռուսերենի վրով թռնելը ներվայնացնում ա։ Իհարկե կարող եք shift-ը պահած սեղմել, էդ դեպքում ներքևից եք վերև գնալու, բայց մեկ ա, շատ ապուշ լուծում ա KDWin-ի համեմատ։

Ես նույնիսկ KDWin-ի հիանալի աշխատանքի տարիներին միշտ փնտրում էի անալոգներ։ Windows 7-ի մեջ կարողացել էի նենց անեի, որ համ դրոշ ցույց տար, համ էլ Alt+Shift-ով միայն հայերեն անգլերեն փոխեր, իսկ Ctrl+Shift-ով գցեր ռուսերեն։
WIN 10-ի դուրս գալուց հետո պարզվեց, որ MS-ի խելացիները համ հանել են դրոշը։ Էն Win7-ի համար գտածս ձևն էլ արդեն չէր աշխատում։ Սրան խաբելու ձևն էլ գտա, բայց մեկ ա, ավելի նորմալ գործիք էի ման գալիս։ Որ ցանկացած կոմպի վրա հանգիստ դրվի, ու մարդիկ օգտվեն։

Համոզում էի ծրագրավորող ընկերներիս, որ տենց մի ծրագիր սարքեն։ Բայց Հայաստանում ծրագրավորողները հիմնականում դրսի շուկայի վրա են աշխատում, ու շատ քիչ մարդ կա, որ մտածում ա ժամանակ ծախսի նենց բանի վրա, որից օգտվելու են միայն հայերը։

Արդեն որոշել էի ինքս իմ ծրագրավորման խղճուկ բազայով տենց բան սարքեմ, մեկ էլ էդ կոդերի որոնման ընթացքում գտա …

ReCaps ծրագիրը

Recaps 0.8

Հղում՝ https://github.com/victor-homyakov/recaps/releases

Ինչպես շատերին պարզ ա հղումից, ծրագիրը բաց կոդով ա։

Կայքից քաշում ես exe ֆայլը, գցում autorun պապկի մեջ, միացնում, ու թրեյում աջ կնոպկով ընտրում, թե որ հիմնական լեզուներով եք գրելու (ինքը ցույց ա տալիս էդ պահին սիստեմայում ակտիվ բոլոր լեզուները)։ Դրանից հետո պարզապես Caps Lock կնոպկով անցում եք կատարում էդ լեզուների միջև։

Այսինքն գրում ես հայերեն, սեղմում Caps Lock, գրում անգլերեն, էլի սեղմում Caps Lock ու էլի գրում հայերեն։ Եթե հանկարծ պետք ա ռուսերեն, Win+Space-ը ձեզ օգնական։

Եթե հանկարծ տեքստ սկսել եք հավաքել սխալ լեզվով, ընտրում եք էդքան մասը, սեղմում Ctrl+Caps Lock, ու ինքը դա փոխում ա մյուս լեզվով (սա ոչ բոլոր ծրագրերում ա աշխատում)։ Եթե ձեզ ինչ որ անհասկանալի պատճառով պետք ա, որ Caps Lock ռեժիմը միանա (կամ իրականում սխալմամբ միացել ա, ուզում եք անջատեք, սեղմում եք Alt+Caps Lock). Սա գրեցի, թեև հենց իրա About-ի պատուհանում գրած էր 🙂

Սկզբից դժվար եք սովորելու, բայց հըլը պատկերացրեք, թե ինչ կայֆ ա, որ մի կնոպկով լեզուն փոխում ես, հետո էլի հետ ես գալիս։

Նկատված խնդիրներ՝ էս պահին դեռ միայն WhatsApp-ում եմ տեսել, որ չի աշխատում։


Հ.Գ.
Ի դեպ, եթե դուք KDWin-ը սիրում էիք, ոչ թե էս հարմարության համար, այլ տառերի դասավորության, ապա ունեք 2 տարբերակ

  1. Մեր կայքից քաշել նույն KDWin-ի հիման վրա սարքած դասավորությունը։
  2. MSKLC անվճար ծրագրով սարքել ձեր սեփական դասավորությունը։
0 Shares:
Թողնել պատասխան
You May Also Like

Դիջիթեք 2021

Դիտումներ՝ 93 Էսօրվա դիջիթեքը մեծ հիասթափություն էր։ 1. Նախորդ տարիներին միշտ կազմակերպվում էր Մերգելյանում, ու հենց մտնում էի…
Կարդալ ավելին