«տեսանյութում դու ես 😂😂» կամ ֆեյսբուքյան վիրուսների մասին

phishing

Քանի որ դրանց վերջը չի երևում, իսկ վերջին օրերին ոնց որ լավ ակտիվացել են, որոշեցի մի երկու խոսք գրել ֆեյսբուքի վիրուսների մասին։

Նման նամակների ու հղումների նպատակը ֆիշինգն ա՝ ձեր մուտքի տվյալների գողությունը։
Ու էդ պատճառով դրանք երբեք չեք ստանա էն մեսսենջերներով, որոնք ոչ թե մուտքանունով են, այլ հեռախոսի համարով (Telegram,whatsap, Viber և այլն)։

Բայց շատ եք ստանալու մեյլով ու ֆեյսբուքով։
Լավ կլինի դրանցով ՑԱՆԿԱՑԱԾ հղում ստանալիս առաջին հերթին դրան վերաբերվեք որպես անցանկալի կամ խիստ կասկածելի։

Ֆեյսբուքի դեպքում մի քիչ ավելի հեշտ ա, քանի որ դժվար չի հղումը քողարկել կոճակի, կամ այլ անվան տակ։ Մեյլով կարող ա հղումի տեքստում գրած լինի ասենք «https://yahoo.com», բայց հղումը լրիվ այլ տեղ տանի (ինչպես հենց դրածս հղումը)։ Մեյլի դեպքում ուղարկողի հասցեի փոխարեն շատ հաճախ ցույց ա տրվում անունը, որը ինչ ուզեն կգրեն։
Ֆեյսի դեպքում գալիս ա ձեր ընկերոջից, ու դա եթե մի դեպքում շփոթեցնում ա, շատ դեպքերում միանգամից հուշում ա, որ եկածը վիրուս ա։
Օրինակ ամբողջ կյանքը տրանսլիստով գրող ընկերդ նամակ ա ուղարկում, որում հայատառ գրած ա «սա դու ես …»։
Կամ անգլերենը «I am a table»-ի մակարդակի իմացող ընկերջիցդ անգլերենով տեքստ ես ստանում։

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՍԸ
Եթե նույնիսկ բացել եք հղումը, ու username, password դաշտեր եք տեսնում, պարզապես ձեր իմացած հայհոյանքները գրեք էդ դաշտերում, փակեք էդ էջն, ու ձեզ հղումն ուղարկող ընկերոջը զգուշացրեք, որ իր տվյալներն արդեն այլ մարդկանց ձեռքում ա։

Հ.Գ.
Վաղուց ժամանակն ա հրաժարվել ֆեյսբուքի անհարմար ու տհաճ սահմափակուկներով լի, բայց սենց բաների համար բաց մեսսենջերից ու անցնել տելեգրամի ❤️ ։)

1 Shares:
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You May Also Like

Դիջիթեք 2021

Դիտումներ՝ 18 Էսօրվա դիջիթեքը մեծ հիասթափություն էր։ 1. Նախորդ տարիներին միշտ կազմակերպվում էր Մերգելյանում, ու հենց մտնում էի…
Կարդալ ավելին