Ռոստելեկոմ միացնելուս հերթական անհաջող փորձը

Rostelecom
Rostelecom

Զարմանալի կլներ, չէ՞, որ Ռոստելեկոմի կապը լրիվ նորմալ լիներ։

Մնացածը մի քիչ մասնագիտական պտի նկարագրեմ, ոչ մասնագետների համար հասկանալի չի լինելու։

Ուրեմն ես հենց պայմանագիրը կնքելու պահին ուզել եմ

  1. Static IP
  2. որ DMZ միացնեն դեպի իմ ռաութերը։
    Նախորդ անգամ հենց DMZ միացնում էին, ինտերնետիս արագությունը 300մբ-ից դառնում էր 100Մբ։ Ու Թեև ինձ վստահեցնում էին, որ տենց չի կարա լինի, երկար (մի քանի օր) ստուգումներից հետո համոզվեցին, որ տենց էլ կա։ Ինձ էլ համոզում էին, թե բերենք, ջպոնդ փոխենք, կդզվի։ Բայց էդ փոխելը տևելու էր 3 օր, իսկ եթե էլի չդզվեր, ԵՍ պտի ՏՈւՅԺ վճարեի պայմանագիրը խզելու համար 😀

Հիմա էլի միացրել եմ, ու քանի որ նախորդ դեպքի մասին նախօրոք ասել էի, դրա համար արդեն ուրիշ ջպոն դրեցին։
Էլի Static IP-ն միացրեցին, DMZ-ն արեցին։

Ռոսում լիարժեք DMZ չեն միացնում, որ իրանք կարանան պետք եղած դեպքում դրսից մտնեն մեջը։ Port forwarding են միացնում՝ 1-79, 81-65535։ Այսինքն 80 պորտը արանքից հանում են։

Հիմա էլ էին տենց արել դեպի 192.168.1.2 IP-ն։ Հասա տուն, միացրեցի ռաութերս, ու 300մբ արագություն։ Բայց էդ պահին ռաութերիս մուտքային IP-ն դրած էր 192.168.1.4։ Հենց դարձրեցի 192.168.1.2, էլի ինտերնետս դարձավ 100մբ։ Այսինքն նույն վիճակն, ինչ օգոստոսին էր։

Փորձեցի մտնեմ իրանց Ջպոնի մեջ, ու հրաշք։ Ծանոթ ինտերֆեյս, ունեցածս գաղտնաբառով էլ կարացա մտնեմ։ Մտա, port-երը փոխեցի, վերին սահմանը դրեցի 5000, ու ստացա համ նորմալ արագություն, համ էլ վստահություն, որ ո՛ր պահին, ո՛ր պորտը պետք լինի, կբացեմ։

Տեխնիկական բաժնից էլ զանգեցին, ասեցի, որ ինքս արդեն կարգավորել եմ, ու մենակ խնդրում եմ, ռաութերը էլ չփակեն, ուրիշ բան իրանցից չի պահանջվում։

Հիմա էսօր առավոտ հելել եմ գործ անեմ, փինգերի նենց կորուստներ են, որ ոչ RDP-ով ա լինում գործ անել, ոչ anydesk-ով։

Ուզում եմ մտնեմ աութերի մեջ, իրանից փինգեր միացնեմ, համոզվելու համար, որ հենց գծի խնդիր ա, ու ի՞նչ։ Ռաութերը չի բացում։

էս էլ ռաութերի փինգերը։

Էլի զանգել եմ իրանց սպասարկման բաժին, ու էլի ցերեկը, երբ ես տանը չեմ, հետ կզանգեն, ու կխնդրեն ինչ որ ստուգումներ անել։

Իմաստ ունի՞ ասել, որ արդեն իսկ տրամադրված եմ զանգեմ, ասեմ, եկեք հավաքեք, տարեք ձեր սարքերը;

0 Shares:
Թողնել պատասխան
You May Also Like