Բռաուզերային փորձեր

Min Browser

Ես երբեք չեմ սիրել օգտագործել էն ծրագրերը, որոնցից օգտվում ա մեծամասնությունը։
Հիմնականում, որտև դա բերում ա էդ շատ օգտագործվող ծրագրերի լճացմանը։

Ժամանակին եթե ինչ որ կոմպի վրա տեսնում էիր Xnview կամ Foobar2000 ծրագիրը, ուրեմն ես ըտեղ եղել եմ 😀

Մի քանի օր առաջ հայտնաբերեցի 2 նոր բռաուզեր, որոնցով կուզեմ ձեզ հետ կիսվել։ Մեկը համակարգչի համար ա, մյուսը` Android TV BOX-ի։

Min Browser

Քրոմիումի վրա հավաքած բռաուզեր ա, բայց մինիմալիստական դիզայնով ու ֆունկցիոնալով։ Դրա հաշվին աշխատում ա շատ արագ ու բավականին թեթև։

Օրինակ, փորձեցի 3 տարբեր էջեր բացել էլի իր արագությամբ հայտնի Brave բռաուզերում ու Min-ում։

Brave-ն ուտում էր 450Մբ օպերատիվ հիշողություն, իսկ Min-ը 280։

Ընդ որում, Min-ում եթե որևէ բացված թաբ երկար ժամանակ չեք օգտագործում, այն հիշողությունից դուրս է գալիս (սա կարա բերի որոշ խնդիների)։

Ու հետաքրքիր ա, որ նավիգացիան էլ ա զգալի արագ լինում։ Որոշ կայքեր սկսում ա նենց արագ բացել, թվում ա, թե օֆլայն ա նավիգացիան։

Ինչպես արդեն նշեցի, ծրագրի ֆունկցիոնալը հարուստ չի, բայց մեկ ա, օգտվելը շատ հաճելի ա ու հարմար։

Էս պահին մի կարևոր խնդիր եմ տեսել, որը դուր կգա Գուգլի պարանոյան սիրողներին։
Ժամկետանց սերտիֆիկատ ունեցող կայքերը չի բացում։ Այսինքն եթե այլ բռաուզերների դեպքում կարող ես շրջանցել նախազգուշացումն ու այնուամենայնիվ բացել, էս դեպքում նման հնարավորություն ոնց որ թե չկա (դեռ կբզբզեմ)։

Հղում

TV Bro

TV BOX-ի վրա բռաուզերից առանձնապես չենք էլ օգտվում, քանի որ բոքսը ֆիլմեր ու հաղորդումներ նայելու համար ա, իսկ դրա համար կան հատուկ ծրագրեր։

Բայց շատերդ նկատած կլինեք, որ հայալեզու թարգմանությամբ ֆիլմերը հասանելի են միայն կայքերում։

Մինչև վերջերս օգտվում էին Chrome-ից, ամեն անգամ արձանագրելով, թե ինչ անհարմար ա դա հեռակառավարման վահանակից օգտվողի համար։

Հենց նման դեպքերի համար ստեղծել են TV Bro-ն, որի ամբողջ ղեկավարումն իրականացվում ա վահանակի սլաքներով ու կոճակներով։

Կուրսորը Յութուբի տակի փոքր շրջանակն ա։

Այսինքն եթե ծրագիրը քաշեք հեռախոսի վրա, չեք էլ կարա օգտվեք, որտև Touch-ը պարզապես չի զգում 😀

Մեջն առանձնապես դզելու բան չկա, քաշում, ու օգտվում եք։

Հղում

Facebook Comments

0 Shares:
Թողնել պատասխան
Ձեզ նաև դուր կգա