Ստեղ դեռ առանձնապես տպարվորություններովս չեմ կիսվելու, այլ զուտ համեմատելու եմ։
Ես շատ քիչ եմ երկրից դուրս եղել։ 2 անգամ Թուրքիա, մի անգամ էլ Վրաստան։ Ու տրամաբանական ա, որ հենց նրանց հետ եմ համեմատելու
Սնունդ
Կարծում եմ շատ կարևոր կետ ա, որտև գալիս ես գոնե 1 շաբաթով, ու եթե վատը լինի, սաղ հանգիստդ պռավալ կգնա։
Թուրքիայում ու Եգիպտոսում All incluse հյուրանոցներ են, սնունդը ներառված ա, ու մեծ բազմազանություն կա, կարծում եմ ամեն ճաշակի տեր մարդ էլ իրան հարմար մի բան կգտնի։ Վրաստանում Գրիգոլետի գյուղում էինք, տան կողքը մի կաֆե կար, էլի բավականին հարուստ մենյուով ու հարմար գներով։ Էնքան, որ տանը ինչ որ բան պատրաստելու կարիք չեղավ։
Սպասարկում
Ստեղ առանձին ենթակետով պտի անդրադառնամ ԼԵԶՈւներին։
Թբիլիսում մի խինկալիանոց էինք մտել, որտեղ 4 թե 5 երիտասարդ աշխատողներից ոչ մեկ չկարացավ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն մեր ասածը հասկանա։
Բախտներս բերել էր, որ Գրիգոլետիի էն կաֆեի մատուցողուհիները ռուս քույրեր էին (Վրաստանում ծնված), շփման խնդիր չծագեց, բայց էն, որ երկիրը էդքան տուրիստ ընդունելով հանդերձ լեզվի լուրջ խնդիր ուներ փաստ ա։
Թուրքիայում (կոնկետ Ալանիայում էինք) միշտ կարայիր անգլերեն հանգիստ շփվեիր, իսկ որոշ ռեստորաներում նույնիսկ ռուսներին էին գործի ընդունում, որ էդ լեզվով էլ հանգիստ սպասարկեն։ Հյուրանոցի ընդունարանի աշխատողները ընտիր խոսում էին և ռուսերեն, և անգլերեն։
Եգիպտոսում սպասարկող անձնակազմը ռուսերենից մենակ մի քանի բառ գիտի, բայց եթե մի հարց ես տալիս, վերջ, տոռմուզ։ Մի քիչ ավելի շատ են անգլերեն «իմացողները»։ Իմանալն էլ դրսևորվում ա նրանում, որ մի քիչ ավելի շատ բառ գիտեն։ Շփվելու մասին խոսք չի գնում։
Թուրքիան սաղ աշխարհում հայտնի ա իրա սերվիզով, ու կարամ ասեմ, որ մեր Եգիպտոսի հյուրանոցի սերվիզը համարյա չի զիջում թուրքականին։ Եթե չլիներ լեզվի խնդիր, կարայի հանգիստ նույն հարթության վրա դնեի։ Բոլորը միշտ ժպտերես, միշտ պատրաստակամ, բայց պտի կարանաս ձևակերպես թե քեզ ինչ ա պետք, որ էդ պատրաստակամությունը արտահայտվի 😀
Վրաստանում սպասարկում չկա։ Վաբշե։ Ասենք կաֆե ես մտնում, հատուկ նշում ես որ սպիտակ պաղպաղակ բերեն, որտև երեխեն մենակ էդ ա ուտում, բերում ա խառը, վրեն էլ մուրաբա լցրած, որտև «էդ կար»։ Ու դա Բաթումիում, որ շատ են գովում որպես տուրիստական քաղաք։
Հարմարություններ
Արդեն նշեցի, որ Վրաստանում պարզապես տուն էինք վարձել, ափին մոտ։ Շատ հարմար տեղ էր, տանտերերը չէին զզվացնում, լավ էր։
Եգիպտոս ու Թուրքիա սենյակներ են բոլոր հարմարություններով։ Ու ինչպես բնորոշ ա (երևի) բոլոր All incluse-ներին, ամեն ինչ մեջն ա, ամեն ինչ շատ լավ ա (երևի գնով պայմանավորված)։ Բայց Եգիպտոսում տարածքը մեծ ա, ու լիքը ցրված 2 հարկանի շինություններ են։ Ասենք թեև հյուրանոցը հենց ծովափին ա, երկար պտի քայլես վառող արևի տակ մինչև հասնես ջրին։ Իհարկե կան նաև տարածքի լողավազանները, բայց չգիտես խի դրանք կոնկրետ 1.2մ խորության են։ Թուրքիայում գնալով խորանում էր։
Թուրքիայում հյուրանոցը մի կամ երկու շենք ա, ու եթե ինքը ծովին մոտ ա, դա նշանակում ա, որ շենքից հելնում մտնում ես ծովափ, ու դա ահավոր հարմար ա ։)
Թուրքիայում մի հաճելի մանրուք էլ կար։ Եթե ճաշի ժամից ուշացել ես, միշտ կային համբուրգներ, որոնցով կարայիր դիմանայիր, մինչև հաջորդ ճաշ։ Ստեղ տենց բան չտեսա։
Վերան նոր մի առավելություն նշեց Եգիպտոսից։ Բոլոր, նույնիսկ փոքր լողավազանների մոտ փրկիչներ կան։ Շատ դեպքերում պարզապես արգելում են գցվելը, բայց էն, որ կան, ու կարաս երեխեքին ուղարկես, լավ ա։ Ու որ սաղ 1.2մ ա խորությունը, երեխաների տեսանկյունից լավ ա։ Մեծ լողավազանում վոլեյբոլի սետկա կա։
Նկարը մի հատ էլ ստեղ դնեմ։ Կապույտ կետը մեր համարն ա։ Նկարով ա լավ ա երևում ափից հեռավորությունը
Հյուրանոցից դուրս
Քանի որ կազմակերպիչը քուրս էր, ես հատուկ խնդրել էի, որ նենց հյուրանոց, որ հենց ձանձրանանք, դուրս գանք, զբոսնենք, ինչ որ հետաքրքիր բաներ նայենք։ Սա շատ լավ կազմակերպել էր, ու հենց մեր հյուրանոցի հարևանության SOHO փողոցն էր, որը մեր Հյուսիսային Պողոտայի պես մի տեղ ա։ Շատ ավելի լուսավոր, շատ սիրուն, բայց պտի ուշադիր լինես, ինչ որ բան առնելուց առաջ գին ճշտես։ Ասենք երկար որոնումներից հետո պաղպաղակ գտանք, մարդա 2 գնդիկ վերցրեցինք, ու վերջում պարզվավ 5 հոգու համար 30$ պտի վճարեմ։ Պաղպաղակն էլ հեչ լավը չէր, ու ոնց որ թե ոչ մեկս լրիվ չկերավ։ Սահադաշտ կա, որտեղ Աստղը շատ ա ուզում սահի, բայց համ ասին, որ շատ վատն ա (համ սառույցը, համ չմուշկները), համ էլ հիմնականում մինչև օրվա վերջ հոգնում ենք 😀
Եգիպտոսում սրանով պրծնում ա հյուրանոցից դուրս մասը։
Վրաստանում վաբշե գյուղ էր, որտեղ նույնիսկ բանկոմատ չկար, բայց դե մեքենայով էինք, ու գնացինք Բաթումին տեսանք (յախք), Ցինցինատելա, Փոթի և այլն։
Թուրքիայում հենց քաղաքի մեջ էինք, 2 հեծանիվ էինք վարձել (երեխեքի հետ չէինք), սաղ քաղաքում ֆռռում էինք, ռեստորաններ ու խանութներ մտնում։ Հենց տենց մի բան էի ուզում Եգիպտոսում, բայց ստեղ դա ոնց որ թե բացառվում ա։
Ծովը
Դեմից ասեմ, որ ես շատ եմ կարևորում ավազով ափը։ Ու երբ նայեցի, թե մեր Եգիպտոսի ափն ինչ ա, ուզում էի չեղարկեի, բայց պարզվավ չենք կարա։ Կարճ ասած ստիպված ենք եկել։ Եգիպտոսում եղած մարդիկ վստահեցնում էին, որ ծովի ֆլորան ու ֆաունան լրիվ կոմպենսացնում ա էդ ավազի ԲԱՑԱԿԱՅՈւԹՅՈւՆԸ։ Պարզապես կասեմ, որ չկա տենց բան։ Ծովը առանց ավազ դառնում ա պարզապես լողավազան։
Վրաստանում կարգին ավազոտ ափ էր, այսինքն դեմից մի քիչ քարոտ էր (մանր քարեր), հետո դառնում էր շատ հաճելի ավազ, մեջն էլ լիքը խեցիներ։ Ոտքերը չէին ցավեցնում, բայց դրանք գտնել, հանելը կայֆ խաղ էր։
Թուրքիայում ափը լրիվ ավազ էր, իսկ ջրում դեմից ինչ որ մեծ պանելներ էին գցած, որոնց արանքներով ավազով հանգիստ առաջ էինք գնում ու էլի սաղ ավազ էր։
Ու քանի որ կարգին ափ էր, նույնիսկ գիշերը 1-ին կարայիր գնայիր, լողայիր, ու նույնիսկ սրբիչի կարիք չէր լինում, նենց հաճելի եղանակ էր։
Եգիպտոսում դե ասեցի, ափ չկա, սաղ կորալ ա։ Մի հատ կամրջակ են սարքել, դրանով քայլելով կորալներն անցնում ես, ու գցվում ջուրը։ Գետինը քեզնից 10 մետր ներքև ա։ Ու էդ կամրջակը կարծեմ 6-ից փակվում ա։ Որտև փրկարարներ չկան։ Ուզում ես լողա՞լ, գնա լողավազան, որը, ուշադրություն, փակվում ա 6։30 🤣🤣🤣
Եգիպտոսում մի հաճելի բան կար։ Ափի մոտ մի բուդկա կա, որտեղ անվճար սրբիչ են տալիս։ Ընդ որում հյուրանոցից ափ կարելի ա հասնել տարբեր ճանապարհներով։ Մենք ամենաձախ կողմով իջանք, մոտեցա աշխատկիցներից մեկին, ու հարցրի, թե որտեղ են էդ սրբիչները տալիս։ Ասում մեր իջածի հակառակ կողմը գնա, ցենտր-ում ա ։ Երևի ավելորդ ա ասել, որ ոչ մի տեղ ցուցանակ չկա, ոչ մի տեղ գրած չի, որ դա ցենտրն ա։ Մի երկու հոգու էլ հարցնելով գտա։ Դա միակ բուդկեն ա, որ սրբիչ ա տալիս, ու դրա կողքով անցնելուց կյանքում չես գուշակի դրա ֆունկցիան, որտև վրեն մի 20 հատ կպցրած ա կարմիր գույնով «չանհանգստացնել» թերթիկը։ Ու դա առաջին գծից ահագին հեռու ։)
Տուրերը (էքսկուրսիաներ)
Եգիպտոս ու Թուրքիա տուրիստներին բերում են ու սկսում լիքը տուրեր առաջարկել, ու ստեղ առանձնապես տարբերություն չկա։ Պարտադիր կա «անվճար» տուր գործակալության կողմից, որի ընթացքում քեզ տանում են խանութ, ու ասում դա առևտուր արեք։ Կողքից էլ լիքը տեսարժան վայրեր ու հետաքրքիր զբաղմունքներ, արդեն վճարովի։ Լրիվ համարժեք էին, եթե անտեսենք արդեն նշածս ԼԵԶՎԻ գործոնը։ Նույնիսկ եթե ուղեկցող գիդը շատ լավ ռուսերեն գիտի, կոնկրետ տուրերի անձնակազմի մոտ լեզուն խնդիր ա։
Եղանակ, բնություն
Եգիպտոսում մենք Շարմ Էլ Շեյխում էինք, ու ստեղ բնություն չկա։ Սաղ անապատ ա, ու ինչ ծառ երևում ա, սա ուրիշ տեղ աճեցնում, բերում տնկում են ստեղ։ Արևը ահավոր վառում ա։ Բայց Թուրքիայում օդն ահավոր խոնավ ա, իսկ ստեղ շատ չոր ա։ Չգիտեմ էդ չորությունն ինչքանով ա նպաստում վառվելուն, որտև ես միշտ ու ամեն տեղ էլ վառվում եմ ։)